Նիկոլը՝ լֆիկական «Օսվենցիմում»

2008–ի մարտի 1–ին Լֆիկի «կալբասները» կերած հեղափոխականների մոտ իրավիճակ է փոխվել։

Մինչև 2018–ի ապրիլի 23–ը, այսինքն՝ մինչև այն պահը, երբ Սերժ Սարգսյանը դեռ հրաժարական չէր տվել, Սամվել Ալեքսանյանը՝ «ԼՖիկ Սամոն», հակահեղափոխական օլիգարխ էր և բռնության էր ենթարկում փողոց փակող հեղափոխականներին։

Ի դեպ, հեղափոխականների դեմ պայքարելու պահին Սամվելի գլխավերևում նրա «Բենթլի» ավտոմեքենայի ֆիրմային հովանոցն էր։ Այդ հետո պետք է նույն հովանոցը պաշտպաներ հեղափոխականների գլուխը անձրևից՝ Լֆիկի հոգատար, քծնող ու խաբուսիկ հայացքի ներքո։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը մեծամասնական ընտրատարածքում պայքարում էր Լֆիկ Սամոյի դեմ ու հանդիպում էր նրա կողմնակիցների գրոհներին։ Հիմա այդ խառնամբոխը, թերևս, հպարտ ու դուխով քաղաքացի է դարձել։

Լֆիկը ճիշտ էր ասում, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ախպերն է, պարզապես ուզում է ցույց տալ, թե, իբր, ընդդիմադիր է։

Կար նաև ժամանակ, երբ Նիկոլը խոսում էր Մալաթիայում բնակվող ու Ալեքսանյանի հիմնարկներում աշխատող մարդկանց լֆիկական «Օսվենցիմից» ազատագրելու մասին։ Հիմա ժողովրդի վարչապետն այլ կարծիքի է, քանզի օգտվում է լֆիկական «Օսվենցիմի» բարիքներից։ Համ էլ՝ իրենց էլեկտորատները նույնն են։ Այդ էլեկտորատը Լֆիկի վաճառած «Դուխով» օղին է խմում և ձրի լավաշ ստանում լֆիկական «Օսվենցիմից»։ Նիկոլն էլ է ձրի ստանում, բայց ոչ թե լավաշ, այլ կապույտ եզրաշերտով ափսեցի վրա մատուցվող այլ բան։

Հիմա, երբ հակահեղափոխական օլիգարխ Լֆիկ Սամոն հռչակվել է հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նրա կողքին՝ բիզնեսմենի նորաբաց արտադրամասում։ Վայր, որը նախկինում ընդդիմադիր խաղացող Նիկոլը Օսվենցիմ կանվաներ, բայց հիմա այդ վայրում տեղադրված է վարչապետ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» էժանագին գրառումը։

Ամբողջ գիտակցական ու հաճախորդական կյանքում Սամվել Ալեքսանյանի դեմ ելույթներով թունդ ընդդիմադիր խաղացած Նիկոլ Փաշինյանի «բարեգործական» ընկերությունը նրա հետ շատ խորհրդանշական ձևով ցույց է տալիս «թավշյա» հեղափոխության սուտն ու կեղծիքը, փարիսեցիությունն ու պոպուլիզմը։

Սամվել Ալեքսանյանը հիմա է՛լ Լֆիկը չէ։ Նա դարձել է հեղափոխականների սրտի սեփականատերը։ Հատկապես երբ առատաձեռն է գտնվում Փաշինյանի տիկնոջ հայտնի հիմնադրամների մասով։ Աննա Հակոբյանը հաճույքով գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը և բոլորին կոչ անում մուծվել։

Հեղափոխությունը մաքրում է նախկինի բոլոր հետքերը։ Հատկապես երբ հետքերը կլորիկ գումարներով են մաքրվում։

Հայկ Ուսունց

դիտվել է 738 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am