Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր` ապրիլի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 33-ամյա Վահե Մուժիկյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած «Opel» մակնիշի 34 PA 186 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել հեռախոսասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Մարդոյանը: Մանրամասները՝ այստեղ:
