«Ժողովուրդ» թերթը գրում է. Մեր օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, եւ դրանք մոտ մեկ շաբաթ կտեւեն:
Դեռեւս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժգոհելով, որ, իբրեւ թե, նախարարը ներսում յուրայիններ ունի:
Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչապետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հիմա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում:
Հիշեցնենք՝ լուրեր կան այն մասին, որ այսօրվա հետապնդման պատճառներից թերեւս կարող է լինել այն փաստը, որ հենց Ֆ. Ցոլակյանն է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին որպես ԱԱԾ տնօրենի թեկնածու»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը