«Սերժ Սարգսյանը ժամանակ է շահում».Լեռնիկ Ալեքսանյան. տեսանյութ
«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի, և նոր իրավիճակ է ստեղծվել, որը կապված է ԱԳՆ-ի և նախագահի հայտարարության հետ: արածքների հետ վերադարձի մասին խոսելը դիվանագիտական քայլ է, որը օգտագործում է մեր նախագահը: Սերժ Սարգսյանը հաշվի է առնում մեր ցանկությունները և փորձում է ժամանակ շահել»,-այսօր Հայելի ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ իրավիճակ է փոխվել, սակայն Ադրբեջանի ցանկությունները նույնն են: «Ալիևը փորձում է, որ մենք զիջումների գնանք,սակայն դա իր մոտ չի ստացվի:Տարածաշրջանային երկրները իրենց ազդեցությունը ունենալու են հարցի լուծման ժամանակ, որը անհանգստանալու տեղիք է տալիս»,-հայտնեց պատգամավորը՝ ընդգծելով, որ երբեք այդպես հստակ չէր ասվել, որ մեզ խաղաղապահ զորքեր հարկավոր չեն:
