Սպառնում են աղջիկներին «անվանակոչել՝ Թալեաթ». Կոշտ հակահարվարձ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նշվում է, որ Չավուշօղլուն Պոմպեոյի հետ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը և Սիրիայում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»: Նա նշել էր, որ դա վրեժ էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որոշմանը տվել է «Շանտաժի փորձ» որակումը: «էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը:

Հիշեցնենք նաև, որ ներկայացուցիչների պալատը նույն օրը հավանություն է տվել Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս- արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

Ավելի հեռուն է գնացել՝ Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «İyi» կուսակցության խոսնակ Յավուզ Աղըրալիօղլուն՝ արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։ Ըստ aravot.am-ի՝ Հակաամերիկյան շեշտադրումներով ելույթի մեջ «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցությունից առանձնացած կուսակցության խոսնակը մասնավորապես նշել է, որ Թուրքիան պարտական չէ ԱՄՆ-ին իր գոյության համար և եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյեմբերի 13-ին մեկնի ԱՄՆ, թող իր հետ տանի Դոնալդ Թրամփի ուղարկած ամոթալի նամակն ու տեսախցիկների առջև հանձնի նրան։ Յավուզ Աղըրալիօղլուն, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանությունն անվանել է տեղահանություն և փորձել է արդարացնել դրա անհրաժեշտությունը: Նա ակնարկել է, որ այսօր էլ այդպիսի իրավիճակում նույն կերպ կվարվեն և պատահական չէ, որ թուրք երեխաներին տալիս են Էնվեր, Ջեմալ, Թալեաթ անունները։ Կուսակցության խոսնակը անգամ «սպառնացել է», որ եթե շարունակվի նման թշնամական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, ապա իրենք աղջիկներին էլ կանվանակոչեն Թալեաթ:

Թուրքիայից կոշտ արձագանքների ֆոնին՝ պաշտոնական Անկարան շարունակում է հիշատակել ԼՂ խնդիրը: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով միջնորդական համաժողովում և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին: «Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով», ասել է նա: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Թուրքիան իր բոլոր ուժերը կներդնի Ղարաբաղյան հարցի լուծման համար»:

Այսպիսի խիստ տոնայնության պայմաններում, հնարավոր է Վաշինգտոնը հետքայլ անի, և Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը չընդունվի: Թուրքիայի հիստերիայի նպատակը հենց դա է: Մնում է հասկանել, թե Վաշինգտոնն ինչի դիմաց կդիմի այդ քայլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3856 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am