Չենք կարող սահմանափակել օֆշորային երկրներից եկող ներդրումները. Վաչե Գաբրիելյան
Հայաստանի կառավարությունը չի կարող սահմանափակել օֆշորային երկրներից եկող ներդրումները, դա կվնասի տնտեսությանը, ԱԺ-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց Հայաստանի տնտեսությունում առկա օֆշորում գրացված ընկերությունների, օֆշորում պաշտոնյաների ունեցած հաշիվների մասին: Բիշարյանը տեղեկություններ ներկայացրեց իրավիճակի վերաբերյալ: Վաչե Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում ու այլ երկրներում կատարվող ներդրումների մեծ մասը գալիս են օֆշորային երկրներից: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք դրանք Հայաստանից դուրս բերված ու վերադարձված գումարներ են, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նման վերլուծություն չի կատարվել:
