Ա. Հովհաննիսյանը՝ Միհրան Պողոսյանի մասին
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ օֆշորային սկանդալին և դրան ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասնակցությանը: Ըստ նախարարի՝ այդ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր: Նա նշեց, որ վերջնական գնահատականներ հնչեցնելը, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, շատ ավելի ճիշտ կլինի անել վերջնական քննությունից հետո, երբ համապատասխան արդյունքներն իրավապահ համակարգի կողմից կարձանագրվեն:
ՀՀ Արդարադատության նախարարի համոզմամբ՝ Կառավարությունն իր իրավասությունների շրջանակներում հետևողական լինելու է, կան փաստեր և այդ փաստերի հետ համապատասխան կերպ վարվում են, վերաբերվում այնպես, ինչպես պետք է վերաբերվել փաստերին: Իսկ փաստն այն է, որ այս պահի դրությամբ պաշտոնատար անձը հրաժարական է ներկայացրել և իր հրաժարականի մեջ հիմնավոր ներկայացրել է պատճառները, որոնք ինքը դրել է հրաժարականի հիմքում: Կա նաև փաստ, որ ընթանում է քննություն, նախապատրաստվում են նյութեր:
