Ովքեր և ինչու են դեմ ռուսական ռազմաբազային. թուրքական 5–րդ շարասյունն ակտիվանում է

Ռուսական 102–րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու և մեր երկրի անվտանգության համակարգը փլուզելու հարցում կա երկու հիմնական շահագրգիռ կողմ՝ Թուրքիա և Ադրբեջան։

ԱՄՆ–ը Հայաստանի դեմ ոչինչ չունի։ Այդ երկիրը մեր գործընկերն է, բայց խնդիր ունի Ռուսաստանի հետ։

ԱՄՆ թիրախը Ռուսաստանն ու Իրանն են։ Եթե ամերիկացիների հակառուսական ծրագրերը մեր տարածաշրջանում կյանքի կոչվեն, ապա Հայաստանը ոտատակ կընկնի, բայց դա չէ ամերիկացիների նպատակը։ Պարզապես այդպես կստացվի։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։

Մեր տարածաշրջանում ԱՄՆ–ը աշխատում է ՆԱՏՕ–ական Թուրքիայի միջոցով։ Ռուսական ներկայության չեզոքացումը նշանակում է թուրքական ներկայության ավելացում։ Դա շատ հստակ երևաց Վրաստանի օրինակով։ Ախալքալակի ռազմաբազայի հեռացումից ու ռուս–վրացական հարաբերությունների վատացումից հետո մեր հարևանը դարձել է թուրք–ադրբեջանական կապիտալի կցորդ պետություն։

Նույն բանը, փաթեթավորված մարդու իրավունքների պիտակով, հիմա քարոզվում է մեզ մոտ։ Բոլոր այն շրջանակները, որոնք արևմտամետի անվան տակ հանդես են գալիս ՀԱՊԿ–ի դեմ, կողմ են արտահայտվում ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնելու և հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները վնասելու օգտին, հանդիսանում են թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ։ Սրանք հատկապես ակտիվացել են հեղափոխությունից հետո, քանզի 5–րդ շարասյան դրսի տերերը փայ ունեն «թավշյա» հեղափոխության մեջ։

Եթե նախկին իշխանությունների օրոք թուրքական 5–րդ շարասյունը մեր երկրում գործում էր, այսպես ասած, վարձակալական հիմունքներով ու ոչ այդքան լկտի ձևով (նախկիններին թվում էր, թե իրենք են հաճախորդացնում «արևմտամետներին», բայց դրսից իրենց հաճախորդացրեցին ու վերջում մերժեցին), ապա 2018–ի մայիսից հետո սրանք արդեն փայատիրոջ կարգավիճակով են գործում Հայաստանում ու ամբողջական իշխանություն վերցնելու հայտ են ներկայացնում։

Նիկոլ Փաշինյանը հեղափոխության դրսի փայատերերի հետ գործարքի է գնացել, քանզի վախենում է, որ աթոռը կկորցնի, եթե չբավարարի նրանց պահանջները։ Արդյունքում՝ ինքը պաշտոնապես Մոսկվայի հետ դրական կուրսը փորձում է պահել, բայց «տակից» թույլատրում է հակառուսական քաղաքականությունն ու քարոզն իրականացնել։

Թուրքական 5–րդ շարասյունը հիմա այնքան է երես առել, որ բացահայտորեն է գործում։ Օրինակ՝ «իրավապաշտպանի» կարգավիճակ ունեցող Արթուր Սաքունցը, դրսի ֆինանսավորմամբ, սեմինար–քննարկում է կազմակերպել «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» թեմայով։ Մասնակցել են իր նմանները և ռազմաբազայի դեմ քարոզ տարել։

Նման բան հնարավոր կլինե՞ր ՆԱՏՕ անդամ երկրներում՝ իշխանությունների հովանու ներքո կամ առնվազն չխոչընդոտման պայմաններում սեմինար կազմակերպվեր ԱՄՆ ռազմաբազաները կամ ՆԱՏՕ–ի գրասենյակները հեռացնելու թեմայով։ Իհարկե՛, հնարավոր չէր լինի, ու ճիշտը դա է։

Մեզ մոտ հիմա խայտառակ վիճակ է։ Թուրքական մի գործակալի տանում են Նաիրի Հունանյանի մոտ ու հետո դա օգտագործում ներքաղաքական ու հակառուսական նպատակներով, մյուսին գրանտ են տալիս ու ռուսական ռազմաբազաների դեմ քսի տալիս, երրորդին էլ վարչապետի հետ են հանդիպացնում ու գործոն սարքում։

Սրանք բոլորը մի խնդիր են լուծում՝ Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը փոխարինել թուրքականով։ Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում Հայաստանի անվտանգության համակարգի հետ, 5–րդ շարասյանը չի հետաքրքրում։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 1712 անգամ
Լրահոս
Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am