Շքեղությունների սիրահար վարչապետը. ամառանոցի վերանորոգման համար՝ 2 մլն դոլար, նոր մեքենայի համար՝ 540 հազ. դոլար, ինքնաթիռի համար էլ՝ 55 մլն դոլար

Փաստը գրում է.«Երբ Փաշինյանը իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրեց, ներկայանում էր նոր իմիջով՝ ցույց տալով, թե ինքը մյուսներից տարբերվում է իր գործունեության թափանցիկությամբ:


Վերջինիս համարյա թե բոլոր գործողությունները լուսաբանվում էին ուղիղ եթերների միջոցով:

Որպեսզի ցույց տա, թե ժողովրդից թաքցնելու որևէ բան չունի, Փաշինյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ծախսերի ցուցակ, թե ինչ գնումներ են կատարվել շարժման օրերին:

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սկսեց ուղիղ եթերներ կազմակերպել նաև ուղղաթիռից, Բաղրամյան 26-ից և կառավարական առանձնատնից, և մարդիկ զարմացած էին, թե վարչապետն ինչպիսի անմիջականությամբ է շփվում ժողովրդի հետ և թաքցնելու ոչինչ չունի:

Մարդկանց հետաքրքրության կենտրոնում մնալու համար Փաշինյանը նաև սկսեց աջ ու ձախ սելֆիներ անել և նկարները տարածել ֆեյսբուքում:

Բայց ինչքան ժամանակն անցնում է, ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ:

Ավելին՝ կառավարությունը հանրությանը ներկայացնում է միայն այն դրվագները, որոնք իրենց ձեռնտու են, իսկ այն որոշումները, որոնք կարող են դժգոհությունների պատճառ դառնալ, գաղտնի են պահվում հասարակությունից:

Թերևս դա է պատճառը, որ միայն մամուլի հետազոտության շնորհիվ են մարդիկ իմանում, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հանրությանը դրա մասին տեղյակ չի պահվել, քանի որ հասարակ աշխատողները կարող էին հարցադրումներ անել, թե ինչու աշխատավարձի մեծ չափով բարձրացումն իրենց չի հասնում:

Սակայն ամեն ինչ միայն այս դեպքով չսահմանափակվեց: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե պետբյուջեից կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, և այդ ամենը կրկին գաղտնի է պահվել հանրությունից:

Որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, քանի որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար նախկին իշխանություններից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան հնացած է:

Իշխանություններին թվաց, թե այս շռայլությունները կարողացան մարսել, հանրության շրջանում դժգոհություն չկա, հիմա էլ աշխատակազմի ղեկավարի խոսքերից պարզ է դառնում, որ իշխանությունները մտադիր են Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ ձեռք բերել, որը գնելու համար պետական միջոցներից ծախսվելու է ահռելի գումար՝ 55 մլն դոլար:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ իրեն թափանցիկ համարող կառավարությունն այս բոլոր ծախսերը կատարում է գաղտնիության քողի ներքո, որի համար որպես հիմնավորում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, թե դա օրենքի պահանջ է:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը օրենքի վրա հղում է կատարում, որպեսզի խուսափեն հանրությանը ներկայացնել այն փաստերը, թե ինչով են հիմնավորված այդպիսի շռայլ ծախսերը:

Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ելույթներ կունենար ԱԺ-ում ընդդիմադիր Փաշինյանը, երբ բյուջեից այդպիսի ծախսեր արվեին նախկինում:

Պարզապես քարը քարի վրա չէր թողնի:

Կառավարության որդեգրած այս քաղաքականության արդյունքում կասկածներ են առաջանում կապված նաև այն գումարների հետ, որոնք, ըստ Փաշինյանի, տարբեր անձինք վերադարձրել են բյուջե:

Եվ գլխավոր հարցն այն է, թե այդ գումարները ծառայո՞ւմ են ըստ նպատակի, թե՞ դրանք առկա են միայն հայտարարություններում կամ ինչ-որ սառեցված վիճակում են:

Համենայն դեպս, չկա գումարների վերադարձի հետ կապված հանրային վերահսկողության մեխանիզմ, իսկ կառավարությունը շարունակում է շռայլություններ թույլ տալ իրեն այն դեպքում, երբ այդ գումարներով հնարավոր է լուրջ սոցիալական խնդիրներ լուծել:

Իշխանությունը փաստացի դադարել է հաշվետու լինել հասարակությանը, իսկ ժողովրդին սելֆիներ ու նկարած ցուցանիշներ ներկայացնելով՝ ի վիճակի չի լինելու առաջիկայում պահպանել իր վարկանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18845 անգամ
Լրահոս
Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg Թիվ 27 դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Կործանվում ենք, ի՞նչ պիտի լինի․ Սյունիքի բնակիչ (video) Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ. ադրբեջանական ԶԼՄ-ներ Նիկո՛լ, էդ սրտիկի տեղը գիտե՞ս՝ ինչ արա․ քաղաքացի (video) Աբովյան քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ. «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ Գրեթե ամբողջ շաբաթ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան «Նիկո՛լ, դու ես էշի պես զռռում․ քեզ համապատասխան շորերով կմտցնեն․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Տեր Դանիելը հոգևոր ծառայություն կիրականացնի Պերմի նորակառույց հայկական եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am