Պատրիարքի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր թուրքերին. բնապահպան
Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը` անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այն հայտարարությանը, թե Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններ չեն ոչնչացվել,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց . «Հայ ազգը մեծ տերություններ ձեռքում շարունակում է մնալ խաղաքարտ եւ միշտ տուժում է: Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր թուրքերին, որ ռուս ժողովուրդը թուրքերի դեմ ոչինչ չունի, Թուրքիայի եւ ռուսաստանի հարաբերությունների վատթարացումն ընդամենը Թուրքիայի ղեկավարության սխալ վարվելակերպն էր: Հայ ազգը դեռ շարունակում է մեծ տերությունների ձեռքում լինել խաղաքարտ եւ մեր իշխանությունները պետք է այնպես անեն, որ մեծ քաղաքականության դաշտում դադարենք օբյեկտ լինելուց եւ դառնանք սուբյեկտ»:
