Սույն քրեական գործի փաստերը վկայում են, որ Անժելա Թովմասյանը և «Հայելի» ակումբը իրականացնում են օրինական մասնագիտական լրագրողական գործունեություն

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
ԱՐՏՈՆԱԳԻՐ N 30
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

30 հոկտեմբերի 2019

Բողոք

Թիվ 15959619 քրեական գործով տուժող Անժելա Թովմասյանի՝
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի
քննիչ Գագիկ Հայրապետյանի միջնորդության քննարկումը հետաձգելու
(անգործության) դեմ՝
խուլիգանության և Անժելա Թովմասյանի նկատմամբ խտրական վերաբերմունք
դրսևորելու դեպքերի առթիվ քրեական հետապնդում իրականացնելու պահանջների
համատեքստում

Թիվ 15959619 քրեական գործով տուժող ճանաչված Անժելա Թովմասյանը ՀՀ ՔԿ
ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
Գագիկ Հայրապետյանի կողմից սույն թվականի հոկտեմբերի 10-ին իրականացված
հարցաքննության ընթացքում միջնորդություններ է ներկայացրել
խուլիգանության, ինչպես նաև իր նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու
դեպքերի առթիվ քրեական հետապնդում իրականացնելու և իր կողմից ղեկավարվող
«Հայելի» ակումբին տուժող ճանաչելու վերաբերյալ:

Միջնորդությունները ներկայացնելու համար հիմք է հանդիսացել տեսանյութը,
որը հիմնավորում է Անժելա Թովմասյանի և «Հայելի» ակումբի նկատմամբ
դրսևորվող խտրական վերաբերմունքը և խուլիգանության դեպքերը:

ՀՀ Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը արգելում է քաղաքացիների
իրավահավասարությունը խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից,
սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական
ծագումից, գույքային կամ այլ դրությունից, որը վնաս է պատճառել անձի
օրինական շահերին:

Սույն քրեական գործի փաստերը վկայում են, որ Անժելա Թովմասյանը և
«Հայելի» ակումբը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են
օրինական մասնագիտական լրագրողական գործունեություն՝ Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Վերջիններս տարածում են
այնպիսի կարծիքներ, որոնք տարբերվում են գործող իշխանության կարծիքից և
կրում են սուր քննադատական բնույթ իշխանության կողմից վարած
քաղաքականության տարբեր ոլորտների նկատմամբ: «Հայելի» ակումբի վրա
հարձակում գործած անձինք գործող իշխանության աջակիցներն են և վերջիներիս
հետ մտերիմ հարաբերություններ ունեն: Ի լրումն այս ամենի՝ Անժելա
Թովմասյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանի
քույրն է, ում նկատմամբ գործող իշխանությունը նույնպես ուղղորդված կերպով
իրականացնում է քրեական և քաղաքական հետապնդում:

Այսպիսով, վերոգրյալ փաստում է, որ նկարագրված իրադարձությունների
արդյունքում, թե՛ Անժելա Թովմասյանի, թե՛ Անժելա Թովմասյանի կողմից
ղեկավարվող «Հայելի» ակումբի նկատմամբ տեղի է ունեցել խտրական
վերաբերմունք՝ պայմանավորված վերջիններիս տարածած տեղեկատվության
բնույթով, ինչպես նաև վերջիններիս կողմից գործող իշխանության
քաղաքականության քննադատությամբ հանդես եկողների խոսքի և մտքերի
տարածմամբ։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ «խուլիգանությունը՝
դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն
արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից
վերաբերմունքով»:

Հասարակական կարգ հասկացությունն իր մեջ ներառում է մարդկանց ամենօրյա
կենսագործունեությունը` աշխատանքի, կենցաղի, ուսման, հանգստի, զվարճանքի
և այլ ընթացքում նորմալ փոխհարաբերություններն ապահովող հասարակական
հարաբերությունների ամբողջությունը: Հասարակական կարգը, որպես
քրեաիրավական պաշտպանության օբյեկտ, ներառում է հասարակական անդորրը,
հասարակական բարոյականությունը, այդ թվում քաղաքացիների կողմից
հասարակական վայրերում օրինապահ և կայուն վարքագծի պահպանումը:
Հասարակական կարգն իրավաբանական և ֆիզիկական անձանց բարոյական
անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերությունների
ամբողջությունն է:

Տվյալ գործի փաստական հանգամանքները վկայում են, որ սույն թվականի
հոկտեմբերի 5-ին մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ, հասարակական
կարգը կոպիտ կերպով խախտելով, խտրական բնույթի հայտարարություններ
հնչեցնելով՝ հարձակում է տեղի ունեցել Անժելա Թովմասյանի կողմից
ղեկավարվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Մասնավորապես՝ այն
արտահայտվել է տեղեկատվություն տարածող «Հայելի» ակումբի գրասենյակին
պատկանող գույքը վնասելու միջոցով: Նշված անձանց կողմից դիտավորությամբ,
հասարակական կարգի կոպիտ խախտման հիմքում ընկած է նրանց անձնական
անբարյացկամ վերաբերմունքը «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի
անձի նկատմամբ:

Խմբի անդամների գործողությունները պարունակում են հասարակական կարգի
կոպիտ խախտման, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից
վերաբերմունքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են հասարակության և
բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին` խոսքի
ազատության և խտրականության արգելքի հիմնարար իրավունքներին և
սկզբունքներին նետված բացահայտ մարտահրավերները: Խմբի կողմից՝ որպես
պատժիչ առաքելություն կատարողների հնչեցրած ուղերձը, նրանց
սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը և հանդգնությունը,
մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը,
ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝
վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի
ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը
վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա
Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել
Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես
նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով`
քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258-րդ հոդվածի 3-րդ մասի
առաջին կետով`խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ
կազմակերպված խմբի կողմից։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

1. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի
164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով (լրագրողի
մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցված քրեական
գործը լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով
նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը
խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի
առաջին կետով սահմանված հանցակազմով, որը նախատեսում է խուլիգանությունը,
որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

2. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին սույն քրեական գործով որպես
մեղադրյալներ ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ
Մարգարյանի և Հայկ Ստեփանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի ծավալները
լրացնել ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված
հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը և ՀՀ
քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված
հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց
կամ կազմակերպված խմբի կողմից։

3. Ցուցում տալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի իրավասու քննիչին տուժող ճանաչել իրավաբանական անձ
«Հայելի» ակումբը:

 

Կից ներկայացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների
քննչական բաժնի քննիչ Գագիկ Հայրապետյանի գրության պատճենը։

 

Թիվ 15959619 քրեական գործով
տուժող Անժելա Թովմասյանի
ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյան

դիտվել է 936 անգամ
Լրահոս
Չուշանալ համախմբբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video) Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան ՇՏԱՊ․ Գաղտնալսել են Սամվել Կարապետյանի թիմակցի շան հաչոցը (video) «Նիկո՛լ, հենց սա պայթելու է փողոցում ու քեզ քշելու են հենց այդպես»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ասեմ՝ Նիկոլի հիստերիկության իրական պատճառը»․ Իշխան Սաղաթելյան (video) ՇՏԱՊ․ Հորս վրա խայտառակ գործեր են բացում, որովհետև․․․ Սամվել Հակոբյանը մանրամասներ է հայտնում (video) Նիկոլը, եթե իր ՔՊ-ականների հետ Պուտինի «կոշիկն էլ լիզի», չե՛ն փրկելու նրանց․ Մանուել Մանուկյան (video) «Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video) Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. Վազգեն Մանուկյան Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան «Նիկոլն ԱԺ-ում հիստերիկացել էր, որովհետև 700 հազար մարդ մերժել է դրանց»․ Քրիստինե Վարդանյան (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, սիրված մտավորական Ռիտա Շառոյանը Ի՞նչ խաղաղություն․․․ թուրքերին ինչ հավատանք․ Ալիևն իր ասածն անելու է․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am