Նիկոլ Փաշինյանի «քինդեր սյուրպրիզն» ու գերսիրելին. նա գնալով ավելի քիչ հարկ է վճարում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թվականի երրորդ եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Խոշոր հարկատուները հունվար-սեպտեմբեր ամիսներին պետբյուջե են վճարել 764 մլրդ 558 մլն դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 673 մլրդ 788 մլն դրամի դիմաց: Այսինքն` խոշոր հարկատուների 2019-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են վճարել շուրջ 90 մլրդ 769 մլն դրամով կամ՝ 13.47%-ով :
Խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը վճարած 40 մլրդ 594 մլն դրամ հարկերով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում կոմբինատը վճարել էր 32 մլրդ 797 մլն դրամ հարկ, հետևաբոր հարկային աճը կազմել է մոտ 24 տոկոս` 7 մլրդ 796 մլն դրամ:
Երկրորդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ վճարած 40 մլրդ 277 մլն դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ տոբակո»-ն վճարել էր 27 մլրդ 696 մլն դրամ և գրավում էր խոշորների ցուցակի 3-րդ հորիզոնականը: Ընկերության վճարած հարկերն աճել են 12 մլրդ 581 մլն դրամով կամ 45 տոկոսով:Փաստորեն հետհեղափոխական Հայաստանում Վարդանյանների գործերը շատ լավ են` ընկերությունը գրեթե ամեն եռամսյակ հարկային աճ է ցույց տալիս:
Երրորդ խոշոր հարկատուն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 33 մլրդ 624 մլն դրամ հարկ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 30 մլրդ 372 մլն դրամ. այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերն աճել են 3 մլրդ 252 մլն դրամով կամ 11 տոկոսով:
Խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականում դարձյալ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է` վճարած 13 մլրդ 362 մլն դրամով: Նույն ընկերությունը նախորդ տարի վճարել էր 9 մլրդ 302 մլն դրամ: Այսինքն` ընկերության վճարած հարկերն աճել են 4 մլրդ 59 մլն դրամով կամ 43.64 տոկոսով: Սա խոշորների առաջին տասնյակի ամենամեծ հարկային թռիչքն է:
Հինգերորդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է վճարած 12 մլրդ 524 մլն դրամ հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 12 մլրդ 363 մլն դրամ հարկ: 2019-ի առաջին կիսամյակում 2018-ի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 160 մլն 409 հազար դրամով կամ 1.3 տոկոսով:
6-րդ խոշոր հարկատուն գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 750 մլն դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 674 մլն 592 հազար դրամ հարկ: «Ֆլեշ» ընկերության վճարած հարկերն աճել են 2 մլրդ 76 մլն դրամով կամ 24 տոկոսով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 7-րդ խոշոր հարկատուն է՝ վճարած 10 մլրդ 537 մլն հարկերով: 2018-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 9 մլրդ 866 մլն դրամ հարկ: Ստացվում է, որ ՀԷՑ-ի վճարած հարկերը նույնպես աճել են՝ 671 մլն դրամով կամ 6.8 տոկոսով:
8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 9 մլրդ 701 մլն դրամ հարկերով, նախորդ տարվա 10 մլրդ 102 մլն դրամի դիմաց: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերը պակասել է շուրջ 400 մլն դրամով կամ 3.96 տոկոսով:
9-րդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է վճարած 9 մլրդ 263 մլն դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 8 մլրդ 748 մլն դրամ հարկ. այս ընկերության վճարած հարկերն աճել են 515 մլն դրամով կամ 6 տոկոսով:
10-րդ խոշոր հարկատուն «Սիփիես Օիլ» ընկերությունն է վճարած 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկերով` նախորդ տարվա 13 մլրդ 175 մլն դրամի փոխարեն:
Ամենացնցող նորությունը սակայն խոշոր հարկատուների տասնյակում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների բացակայությունն է: Նրան պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը վճարել է ընդամենը 4 մլրդ 551 մլն դրամ հարկ` գրավելով խոշորների ցուցակի ընդամենը 24-րդ հորիզոնականը, այն դեպքում երբ այս ընկերությունը նախկին իշխանությունների օրոք մշտապես ներկայացված է եղել առաջին տասնյակում: Այսպիսով` Ալեքսանյանը դառնում է հեղափոխական Նիկոլ Փաշինյանի քինդեր-սյուրպրիզն ու գերսիրելին: Մարդու բիզնեսները ծաղկում են, հարկերը` քչանում:


Հայկ Դավթյան

դիտվել է 1817 անգամ
Լրահոս
Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video) Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am