«168 ժամ» թերթը գրում է. «Բաքվում մեկնարկել է ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստը, եւ, ինչպես հայտնի է, դրանից մեկ օր առաջ կարճատեւ այցով Երեւան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Իրականում ինչո՞ւ է Շոյգուն եկել Երեւան, եւ ի՞նչ է կատարվել այստեղ:
Բանն այն է, որ ժամանակին՝ դեռեւս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Երեւանում եւ Բաքվում ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստեր չեն անցկացվի, որ կողմերը հանգիստ մասնակցեն ու որեւէ կաշկանդվածություն չունենան այդ նիստերին մասնակցելու:
Եվ այդ պայմանավորվածությունը մշտապես պահպանվել է, երբեք ոչ Բաքվում, եւ ոչ էլ Երեւանում ԱՊՀ պաշտպանության նախարարների կոմիտեի նիստ տեղի չի ունեցել: Փաստորեն, այս անգամ ՀՀ իշխանություններին չի հաջողվել պահել այդ պայմանավորվածությունը, եւ նախարարների նիստը նշանակված է եղել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Ակնհայտ էր, որ նման պարագայում հայկական կողմն այդ նիստին չէր մասնակցելու, եւ որպեսզի մեղմի հայկական կողմի՝ չմասնակցելու հարցը, այդ նիստից մեկ օր շուտ եկել է Երեւան, եւ ապա այստեղից մեկնել Բաքու»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը