«Ջրել» չհաջողվեց

Ազգային ժողովը երեկ երրորդ ընթերցմամբ ու վերջնական չկարողացավ անցկացնել Հրազդանի ցեմենտի գործարանին հարկային արտոնություն տալու նախագիծը:Նախագիծն արժանացավ պատգամավորների խիստ քննադատություններին, նրանք պնդեցին, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ ով ցանկանում է, գալիս է, երկիրը թալանում ու արագ հեռանում է երկրից: Քվեարկությունը 20 րոպե հետաձգվեց, որից հետո որոշում ընդունվեց` խորհրդարանը դեմ քվեարկեց նախագծին: Այս որոշմամբ մոտ 500 մլն դրամի արտոնություն պետք է տրվեր գործարանին, որը գոյացել է չվճարված հարկերի տույժերից ու սոցվճարներից: Նախագծին կողմ քվեարկեց ընդամենը 53 պատգամավոր, մեկ դեմ, 48 պատգամավոր էլ չմասնակցեց քվեարկությանը: Հիշեցնենք, որ գործարանը նախկինում պատկանում էր հայտնի գործարար Միկա Բաղդասարովին, սակայն Արմավիայի սննկացմանը զուգահեռ սննկացան նաեւ գործարարին պատկանող մի շարք կազմակերպություններ, այդ թվում «Հրազդան ցեմենտը»։ Նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ գերատեսչությունները դրական եզրակացություն են ներկայացրել, բացի մեկից` ՀՀ ֆինանսների նախարարությունից, որի հիմնավորումն այն է, որ հարկային պարտականությունները չկատարած տնտեսվարողին տուգանքներից ազատելով, կառավարությունը կխրախուսի անպարտաճանաչ հարկատուներին: Հրազդանի ցեմենտի գործարանը իրոք կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ: Նրա հաշիվները արգելափակված են, ընդհանուր պարտքը կազմում է մոտ մեկ միլիարդ դրամ, գույքը գրավադրված է «ՎՏԲ Հայաստան» բանկում, կառավարության անդամներն ասում են, որ եթե այդ գոյացած պարտքերը չզրոյացվեն, գործարանը չի կարող վաճառվել, չի կարող աշխատել, կփակվեն աշխատատեղեր: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ այդ տույժերը պետք է վճարի Միքայել Բաղդասարովը: «Գործարանը կարող է վաճառվել՝ տույժերը չվճարելով, դա խայտառակություն է, որ մեզ ներկայացնում են, սուտ: Միքայել Բաղդասարովը ձրի սեփականաշնորհեց Խնայբանկը, երկու տարի հետո այդ Խնայբանկը ծախում է ՎՏԲ-ին, դեռ միաժամանակ մնում է այստեղի ՎՏԲ-ի պրեզիդենտ, ինքը իրան վարկ ա տալիս, հետ չի վճարում այդ վարկը եւ դուք հիմա պարտակո՞ւմ եք այս հանցագործությունը»։Տիգրան Ուրիխայանն էլ նկատեց, որ որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տպավորություն ուներ, որ պայմանավորվել են գողացողի ձեռքը չկտրել, բայց նրան բռնել ու դատել: «Արտոնություն ենք տալիս հանցագործին՝ խուսանավելու իր արածից և ՎՏԲ-ի ադրբեջանական սեփականատիրոջը՝ եկամուտներ ստանալու»։ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց հարկային արտոնություն տալ ու տույժերից ազատել նաև ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլոր նրանց, ում ունեցվածքը հարկերի ու տուրքերի տակ է, ԴԱՀԿ-ը կալանքներ է դրել գույքի վրա:Նա վստահեցրեց, որ գործարանը այսօր էլ աշխատում է, արտադրում է այնքան, որքան պատվեր է ստանում.«Այս գործարանն այսօր աշխատող է, շահույթ է  հետապնդում, գտնվում է շատ լավ վիճակում: Մենք սովոր ենք, ունենք մի ձեռագիր, բոլոր թալանչիներին առոք-փառոք երկրից հանում ենք: Ոչ միայն պետք է այդ մարդկանց ձերբակալել, այլ հետևություն անել: Այս պահին բազմաթիվ փոքր բիզնեսներ փակվում են հարկերի ու տուրքերի, ԴԱՀԿ ազդեցության պատճառով: Ես հորդորում եմ, որ այսօր ԴԱՀԿ-ը մեր քաղաքացիների վրա դրված տույժերը, որոնց պատճառով մարդիկ զրկվում են տներից ու ունեցվածքից, չեղյալ անի, որովհետև, երբ որ մենք մի օլիգարխի հանդեպ զիջումների ենք գնում, պարտավոր ենք աջակցել մեր հայրենակիցներին, ովքեր լքում են հայրենիքը, և մենք կանգնած ենք մեծ արտագաղթի առաջ»,- առաջարկեց Բիշարյանը: Այսպիսով՝հակառակ կառավարության ջանքերի, հնարավոր չեղավ «ջրել» պարտքերը եւ այն, ըստ ամենայնի, կմնա նոր սեփականատիրոջ վրա։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am