Լավրով-Չավուշօղլու հանդիպում չի պլանավորվում. Զախարովա
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն չեն պլանավորում հանդիպել Պեկինում. «Պլաններում չկա նման բան»: Ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը չէր բացառել, որ Լավրովն ու Չավուշօղլուն կարող են հանդիպել Չինաստանում: Լավրովը Չինաստան կմեկնի ապրիլի 28-29-ին: Թուրքիայի արտգործնախարարը ներկայումս գտնվում է այդ երկրում:
