Շոյգուն եկավ. Նոր սերնդի կործանիչներ կմատակարարվեն Հայաստանին

Հեղափոխությունից հետո առաջին անգամ երեկ Հայաստան ժամանեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Շույգուն հայտարարել է, որ Գյումրիրում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մարտունակ է և պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին: Интерфакс-ի փոխանցմամբ՝ Շոյգուն շարունակել է․- «Մեր ռազմական գերատեսչությունների փոխգործակցության մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծում տալ ընթացիկ խնդիրներին և ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին»:

Ըստ Հայաստանի կառավարության լրատվական ծառայության, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և հավելելով, որ Շոյգուի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցն երեկ մեկնարկեց Գյումրիից, ուր ռուսական ռազմակայանի հրամանատարության հետ ունեցած քննարկումների, որից հետո Երևանում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Կրեմլը կրկնապատկում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժը՝ արդիականացնելով սպառազինությունը, իսկ Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվեց համագործակցության 2020թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության լայն շրջանակ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Տոնոյան - Շոյգու բանակցությունների ավարտից հետո «Ազատությանը» մանրամասնել է, թե ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան գալիք տարի շեշտակի ավելացնել հայ-ռուսական համատեղ զորավարժությունների քանակը: «Քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության լայն սպեկտրի հարցեր՝ ռազմակրթական ոլորտ, մարտական պատրաստության զորքերի և զորախմբերի փոխհամագործակցություն, ռազմատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին, որոնք բոլորը դինամիկորեն զարգանում են և խորացվում են տարեցտարի», - ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ 2020 թվականի համագործակցության ծրագրի կնքումից հետո ուղենշվեցին գալիք տարի և հետագայում իրականացվելիք ծրագրերը։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ 2020-ին չի լինելու մի ուղղություն, որն առանձնացվի մյուսներից, այսինքն՝ բոլոր ծրագրերն ավելի խորը զարգացում կստանան։ «Ընդգծված օրինակ՝ մարտական պատրաստության համատեղ զորավարժությունները, զորախաղերն շեշտակիորեն ավելացվելու են մյուսներից, բայց բոլոր ուղղություններով էլ ունենալու ենք առաջընթաց դինամիկա», ասել է ՊՆ մամուլի քարտուղարը։

Շոյգուի այցի նախօրեին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը: Սպասվում է, որ այս տարվա վերջին կամ գալիք տարվա սկզբին Մոսկվան Երևանին կմատակարարի 4+ սերնդին պատկանող այդ կործանիչները: «Մատակարարումները, ըստ ուղենշված պլանի, սպասվում են 2019թ. ավարտին կամ 2020-ի առաջին ամիսներին: Ինչ վերաբերում է համապատասխան պաշտոնյաների այցին, դա միայն սպասվելիք Су-30СМ-ների մասով չէ, այլ ընդհանրապես օդային տարածքների օգտագործման, անվտանգության կանոնների զարգացման, սեփական յուրային տեխնոլոգիաների զարգացման, թռիչքների կարգավորման վերահսկողության տեխնոլոգիաների մասով է, որը ամեն տարի բարելավվում է, և ամեն տարի պլանների հստակեցում է տեղի ունենում ռուսական կողմի հետ», նշել է ՊՆ խոսնակը։ ՊՆ-ից առայժմ չեն մանրամասնում թե Տոնոյան - Շոյգու հանդիպման ժամանակ հայկական կողմի համար

ՌԴ-ից նոր զինատեսակների ձեռք բերման մասին խոսվել է, թե ոչ։
Այսպես, Շոյգուի այցը, ակնհայտորեն, կծառայի իշխանությունների կողմից հայ-ռուսական ռազմական ոլորտում համագործակցության աստիճանը շեշտելու հարցում:
Հայաստանից Ռուսաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Բաքու՝ մասնակցելու այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների հանդիպմանը: Ինչ հայտարարություններ կլինեն Բաքվում՝ ռուս-ադրբեջանական համագործակցության վերաբերյալ՝ հայտնի կդառնա այսօր ավելի ուշ:

Թամար Բագրատունի

դիտվել է 3104 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am