«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդում ցանկանում է նոր ընտրությունների հասնել, չնայած 2 տարի առաջ 5 համայնք միավորվել են Եղվարդին, ու համայնքապետի ընտրություն է կայացել, իսկ հաջորդ ընտրությունը 2022-ին է։
Համայնքի բնակիչներն ասում են, որ եկող տարի արտահերթ ընտրություններ են լինելու։ Թեկնածուն տեղացիների շրջանում առավել հայտնի է «Լեննականցի Վաղո» անվամբ։ Մինչ ընտրությունները Պետրոսյանը ծրագրում է փոխել համայնքի հիվանդանոցի, մարզադպրոցի տնօրեններին, որ ընտրությունների ժամանակ աշխատեն իր թեկնածուի օգտին։
Քննարկվում է արտահերթ ընտրությունների 2 ճանապարհ՝ կա՛մ պարտադրել գործող համայնքապետին դիմում գրել, կա՛մ գնալ էլի խոշորացման ճանապարհով։ Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը հայտնեց, որ մարզպետի հետ ունի աշխատանքային հարաբերություն եւ չգիտի նոր ընտրության մասին։
«Ես չգիտեմ, խոշորացված համայնքը նորի՞ց են խոշորացնելու, որ պիտի ընտրություն լինի»,- հարցին հարցով պատասխանեց նա։ Իսկ երբ հնչեցրինք անունը, թե ումով են իրեն ուզում փոխարինել, խնդրեց, որ այլեւս չշարունակենք»:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը