Վենետիկի հանձնաժողով.ՍԴ-ին են վստահված պահպանել սահմանադրական արժեքները

Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտի փաստով: Վենետիկի հանձնաժողի նախագահն արձանագրել է, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը: Նա նշել է, որ վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը:

«Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության մարմինն է և այդպիսով վայելում է բարձր ժողովրդավարական լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գերատեսչությունների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատությունների իրավունքները: Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:
Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-նշված է հայտարարությունում:

դիտվել է 753 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am