Բացառիկ տեսանյութ. Բացահայտվել է 14 տարի առաջ կատարված սպանությունը՝ հայտնաբերելով կնոջ ոսկորները

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։ Տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։

Մի քանի օր տևած, այսպես ասած՝ դասագրքային ճշգրտությամբ կատարված աշխատաքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին, նաև նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Փաստական տվյալների համաձայն՝ 2005 թվականի սեպտեմբերին Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկում սպանվել էր 1937 թվականին ծնված մի կին, որը ժամանակավոր բնակվում էր ազգականի տանը։ Դեպքի օրը կնոջ և 1972 թվականին ծնված ազգականի միջև վեճ էր ծագել։ Այդ ընթացքում տղամարդը խեղդելով սպանել էր ազգականուհուն։

Հանցագործությունը թաքցնելու նպատակով էլ դին նկուղում թաղել էր։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Նոր Արեշի 11-րդ փողոցի այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը։

Օպերատիվ տեղեկությունները հաստատվեցին․ նկուղում հայտնաբերվեցին մարդու ոսկորներ ու հագուստի մնացորդներ։ Սպանվածի քույրը 2005 թվականին ոստիկանությունում հաղորդում էր տվել քրոջ անհետ կորելու վերաբերյալ՝ չիմանալով, որ նրան սպանել են։

47-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

դիտվել է 998 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am