Արման Բաբաջանյանի կեղտոտ ձեռքերով Փաշինյանը պարզապես կրակից շագանակներ է հանում. Չալաբյան

Երեկ քաղաքական բանսարկության առաջամարտիկ Արման Բաբաջանյանը հանդես եկավ հերթական ցնցող նախաձեռնությամբ, այս անգամ էլ իր սլաքը ուղղելով մեր հանրապետության առաջին վարչապետ, Արցախյան պատերազմի հաղթանակը կռած առաջնորդներից մեկի, և Տեր-Պետրոսյանի ապազգային իշխանության դեմ պայքարը գլխավորած Վազգեն Մանուկյանի դեմ։ Այս կապակցությամբ, ես կուզենայի նշել ընդամենը մի քանի կետ՝

ա) Վազգեն Մանուկյանը մեր կենդանի պատմությունն է, և իր հաջողություններով և սխալներով հանդերձ, նրա լավագույն քաղաքական գործիչներից մեկը։ Նրա հետևում կան իրական հաղթանակներ, կան նաև հիասթափություններ, բայց չկա ոչ հայի արյուն, ոչ թալան, ոչ օտարին ծառայություն։

բ) Թե ինչ կա Արման Բաբաջանյանի հետևում, կարիք չկա քննարկել, բոլորն էլ գիտեն։ Նորմալ հասարակությունում, այդպիսի մարդիկ չեն կարող որևէ հանրային դերակատարում ունենալ, առավել ևս փորձել հերոս ձևանալ, և մարդկանց ճակատագրերի վրա ազդել։ Մեր հասարակությունը, ցավոք, հիվանդ է, և մեզ մոտ ամեն ինչ հնարավոր է, թեկուզ մեկ ժամով, բայց սրիկան էլ կարող է որպես հերոս ներկայանալ։

գ) Բոլոր հեղափոխություններն էլ ջրի երես են հանում սրիկաների, և հայկական "թավշե" հեղափոխությունը չի կարող բացառություն լինել, ի վերջո հեղափոխությունների արդյունքից օգտվում են հենց սրիկաները, ոչ թե դրանք իրականացնող իդեալիստները։ Մեր հեղափոխությունը ցավոք մտել է այդ փուլը, և Արման Բաբաջանյանը ընդամենը առաջին "ծաղիկն" է։ Եթե մեր երկրի պարկեշտ, ազնիվ, խելամիտ մարդիկ այսօր չսկսեն համախմբվել, և միասնական կռիվ չտան "Արմաններին", վաղը մենք մեր սիրած երկիրը կկորցնենք, ամեն քայլափոխին կվխտան մատնիչները և բանսարկուները, և մեր կյանքը կսարքեն դժոխք, մենք դրա միջով արդեն մի քանի անգամ անցել ենք։

Մինչ այդ, ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Վազգեն Մանուկյանին։ Ես եղել եմ իր նախընտրական շտաբում դեռևս հեռավոր 1990 թ․ խորհրդարանական ընտրություններին, 1996 և 1998 թթ եղել եմ իր վստահված անձը նախագահական ընտրություններին, և իմ երիտասարդ տարիներին զգալի չափով կրել եմ այն ազգային-ժողովրդավարական գաղափարախոսության ազդեցությունը, որի ջատագովն էր նա։ Հուսով եմ, որ պարոն Մանուկյանը կդիմակայի այս հերթական քաղաքական փորձությանը, իսկ մեր երկիրը կկարողանա ի վերջո մաքրվել առնետներից, և շարունակել իր ընթացքը։
Ավետիք Չալաբյան

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am