Արման Բաբաջանյանին կարող է մեղադրանք առաջադրվել

ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի տված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ, որին էլ հաջորդել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը, այնուհետեւ նույն քրգործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի դեմ: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է. «Հայաստանում իրականացվող արդարադատության հետ կապված զավեշտալի փաստն այն է, որ այս պահին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի 2-րդ մասով հնարավոր է քրեական գործ հարուցել ուրիշների դեմ գործ տվող «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Մինչեւ հինգերորդ գումարման Ազգային ժողովը, Հայաստանի խորհրդարանում եղել են անկախ պատգամավորներ, որոնք ընտրված են եղել ժողովրդի ուղղակի ձայներով: ՀՀ բարեփոխված սահմանադրության համաձայն ՀՀ ԱԺ-ում այլեւս «անկախ» պատգամավորի ինստիտուտ գոյություն չունի եւ ցանկացած պատգամավոր խորհրդարան է մուտք գործում բացառապես ներառվելով որեւէ խմբակցության ցուցակում, ինչը նաեւ վկայում է այն մասին, որ խմբակցություններից դուրս որեւէ անկախ պատգամավոր չի կարող մանդատ ունենալ Հայաստանի Ազգային ժողովում: Այլ խոսքով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարված ու իրեն «անկախ» պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանն անօրինական կերպով յուրացրել է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը»:

Ռ. Մարգարյանը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով «իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով». «Նման գործընթաց տեղի ունեցավ նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ հրաժարվելով «Հանրապետական» խմբակցությունից իրենց անկախ պատգամավորներ հռչակեցին: Դա, իհարկե, չի կարող Արման Բաբաջանյանի կողմից մանդատի յուրացման դեպքի համար օրինական հիմք ծառայել, քանի որ հիշյալ պատգամավորները նման քայլի դիմեցին անկախ իրենց կամքից, նկատի առնելով իրենց դեմ գործադրված թաքուն ու բացահայտ սպառնալիքներն ու ճնշումները»:​​​​​

Որպես հետգրություն՝ իրավաբանը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ում «անկախ» պատգամավորի գոյության անհնարինության օրինական եւ իրավական հիմնավորումները, որոնց հետ կարելի է ծանոթանալ այստեղ` diplomat.am

դիտվել է 3379 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am