ԼՂ-ում չի կարելի թույլ տալ ագրեսիայի նոր բռնկում. Զախարովա
Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում պահանջվում է զսպվածություն դրսեւորել, առաջնահերթ խնդիրն այն է, որ ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտրվի, ապրիլի 27-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում ԼՂ-ում, նախորդ ճեպազրույցներում հնչեցրած մեր թեզի հաստատումն է առ այն, որ հիմա, ինչպես երբևէ, պահանջվում է դրսևորել զսպվածություն և աշխատել կայունության վերականգնման ուղղությամբ: Այժմ առաջնահերթ խնդիրն անկասկած իրավիճակի հանդարտվելն է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը եւ, անկասկած, այն մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր իրավիճակի հանդարտմանը եւ բանակցային գործընթացի գործարկմանը: Դրանք սկզբունքորեն կարեւոր բաներ են»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
