Շոյգույի անակնկալ այցը Գյումրի. Բաքվում նոր փաթեթ է ձևավորվում

Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Գյումրի կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրան առավոտյան կդիմավորեն «Շիրակ» օդանավակայանում։ Թե ո՞րն է այցի նպատակը, ըստ aravot.am-ի՝ մարզի պաշտոնյաները հստակ չգիտեն: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետ կապված որոշակի հարցերը քննարկելու։ Ըստ կայքի՝ ռուսական կողմն այսօր Սերգեյ Շոյգուի անվտանգությանն ուղղված միջոցառումներ է իրականացնում Գյումրիում։

Կայքը նշում է, թե չի բացառվում, որ քննարկվի նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ դեռ 2015թ. մարտ ամսին ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին ուղղված նամակ-ուղերձը, որով վերջինս առաջարկում էր Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։

Հայտնի է նաև, որ Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը: Ըստ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած մամլո հաղորդագրության՝ հոկտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

Ուշագրավ է, որ Շոյգուն այսօր ժամանելու է Հայաստան, իսկ վաղը նա պետք է գտնվի Բաքվում: Հոկտեմբերի 30-ին Բաքվում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նշյալ հավաքին կմասնակցեն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, Ղազախստանի պաշտպանության նախարար Նուռլան Երմեկբաևը, Ուզբեկստանի պաշտպանության նախարար Բահոդիր Կուրբանովը և Ղրղզստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Ռայիմբերդի Դույշենբիևը:

Նիստի շրջանակներում քննարկվելու են ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր:

Երևանից Բաքու շտապող Շոյգուն ինչ նորություններ կունենա Ալիևի համար: Վերջին շրջանում Բաքվի կոշտ քննադատությունների պայմաններում Մոսկվան լռություն է պահպանել՝ ցույց տալով, որ Ալիևի «հարձակումները» Հայաստանի ուղղությամբ ընդունում է որպես ի գիտություն: Մոսկվան չի սաստում Ալիևին:

Իսկ եթե Մոսկվան համաձայնի նաև Ալիևի՝ պատերազմ հրահրելու քմահաճույքին...

Թամար Բագրատունի

դիտվել է 7628 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am