Իրատեսը գրում է.«Ասում են, թե «նոր» Հայաստանում աբսուրդի թատրոնը նոր թափ է հավաքում: Աբսուրդի առաջին արարն այն էր, որ վարչապետի ոչ անհայտ «կոռուպցիոնագետ» Արեն Մկրտչյանի «պասով»` «Վիոլա ջրի» սկանդալային բացահայտումների հետ կապված գործ հարուցվեց ՀՔԾՀ-ի պետի, նրա 7 աշխատակիցների «նկատմամբ»`առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու առնչությամբ:
Աբսուրդի երկրորդ արարն այն էր, որ Գարեգին Բաղրամյանը, որն անցնում էր այդ գործով, դարձավ նույն ՀՔԾՀ-ի պետ, իսկ նույն գործում հիշատակվող անձինք` Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը՝ նույն ՀՔԾՀ-ի անդամներ: Սա նշանակում է, որ կա՛մ Արեն Մկրտչյանը սուտ էր խոսում, կա՛մ իրենց ռեժիմը սիրում է կոռումպացվածներին:
Երրորդ արարն էլ այն է, որ այս նույն մարդիկ այդ սկանդալային բացահայտումներից հետո ոչ միայն մնացել են բարձր պաշտոններում, ավելին` «հավատաքննություն» են իրականացնում այլ գործարարների հանդեպ. հետաքրքիր է՝ նախկին «սկզբունքներին» հավատարի՞մ, թե՞ քաղաքական «պատվերների» լույսի ներքո, «ազնիվ-անաչառ», ինչպես «Վիոլա ջրի» դեպքում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը