Փաստը գրում է.«BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցից հետո դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, գերազանցապես՝ քննադատական առումով։
Բնականաբար, այս գործում առաջատարը քաղաքական դաշտի «սև» սեգմենտն էր, որը, քարը քարին չթողնելով, «գնդակոծում» էր նախարարին, սակայն դա միայն առաջին հայացքից էր այդպես։
Հատկանշական է այն, որ տեղեկատվական դաշտում, ինչքան էլ թույլ է իշխանությունների ընդհանուր պաշտպանական վիճակը, մեծ հաշվով նրանք «վիզ չդրեցին» Մնացականյանի պաշտպանության հարցում։
Իշխանական մի քանի պատգամավորների պրիմիտիվ ու «գալոչկայի» համար արված գրառումներից զատ, ուրիշ ոչ մի կոնկրետ ու բացահայտ քայլ չնկատվեց։
«Փաստ» թերթի աղբյուրների պնդմամբ, իշխանական «ագիտպրոպին» քարոզչության «վերևից» հանձնարարություն չի իջեցվել, որպեսզի լծվեն ԱԳ նախարարի պաշտպանությանը՝ մտածելով, որ կարող են այս առիթից օգտվել և խաղից հանել Մնացականյանին։
Թերթին տեղեկություններ են հասել, որ ԱԳ նախարարի «պոստում» Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է տեսնել այլ անձնավորության, և հենց նրան է փորձում խցկել այդտեղ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը