Երեւանի պատմությունը մենք մեր ձեռքերով ոչնչացնում ենք. Կարինե Դանիելյան
ՀՀ հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը ,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ «Զվարթնոց» օդանավակայաինի կլոր մասնաշենքի ապամոնտաժմանը.««Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժումը եւ այլ մշակությաին օջախների ոչնչացումը խաղաղ գենոցիդ է: ««Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը Երեւանի այցեքարտերից մեկն էր եւ այն ինչ արվում է խաղաղ գենոցիդ է: Երեւանի ամբողջ պատմությունը մենք մեր ձեռքերով ոչնչացնում ենք: Աշխարհի բոլոր երկրներում բիզնես կենտրոնների համար հատուկ թաղամասեր են ստեղծվում եւ այդտեղ են կառուցում բիզնես կենտրոնները: Անգամ օտարն այսպես չէր վարվի, ոչնչացնի Երեւանի պատմությունը, ոնց որ մենք ենք անում»: «Հնարավոր է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի փոխարեն ինչ-որ բիզնես կենտրոն կառուցվի.:«Երիտասարդական պալատը ոչնչացրինք եւ հիմա այնտեղ քարհանք է, հիմա Զվարթնոցում ինչ քարհանք կլինի չգիտեմ, կամ էլ բիզնես կենտրոն կկառուցեն»,հավելեց բնապահպանը:
