Հայկական կողմը կորցրել է 4 սանիտարական մեքենա

Ապրիլի սկզբի քառօրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը կորցրել է 4 սանիտարական մեքենա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրվաիրված ասուլիսին նշեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: «Մի դեպքում զինվորի վիրավորվելու վայրը սահմանագծին այնքան մոտ էր, որ սանիտարական մեքենան հակառակորդի կողմից նպատակային խոցվեց: Մի դեպքում էլ մեքենան ամբողջությամբ պայթել է, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել: Սանիտարական մեքենայի վնասվելու բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չենք ունեցել»,-ասաց Կամավոր Խաչատրյանը: Կամավոր Խաչատրյանը տեղեկացրեց, որ հոսպիտալներն ապահովված են և’ բուժանձնակազմով, և’ անհրաժեշտ բուժսարքավորումներով: Նա նշեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում հնարավոր է եղել որակավորված բուժում կազմակեպել Մարտակերտի հոսպիտալում: Դա ենթադրում է, որ այդ հոսպիտալը հագեցած է բժշկական սարքավորումներով: Ըստ նրա` բոլոր վիրավորները բուժումը կստանան Հայաստանում ու Արցախում, եթե կլինեն դեպքեր, որ անհրաժեշտություն կառաջանա վիրավորներին տեղափոխել այլ երկրները, ապա պետությունը դա կկազմակերպի: Անդրադառնալով այն հարցին, որ պատերազմական օրերին այլ երկրներից հայ բժիշկներ են ժամանել Հայաստան, Կամավոր Խաչատրյանը նշեց, որ դա ամենևին կապված չէ նրա հետ, որ այստեղ բժիշկների պակաս կա: «Արտերկրում ապրող մեր հայրենակիցները ցանկանում էին ինչ-որ ձևով ձեռք մեկնել բանակին: Մենք այդ իրավիճակում բոլոր խնդիրները լուծում էինք, բայց որոշեցինք չմերժել մեզ առաջարկած օգնությունը: Մարդիկ պարզապես ցանկանում են օգնել, բայց ասեմ, որ մենք բանակի ունեցած ռեզերվի չնչին տոկոսն ենք օգտագործել»,-ավելացրեց Կամավոր Խաչատրյանը: 168.am  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am