Հոկտեմբերի 27֊ի հետևանքներն անդառնալի են ոչ միայն զոհերի ընտանիքների, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար. Վազգեն Սարգսյանի զարմուհի` Գրետա Սարգսյան. araratnews.am

20 տարի առաջ՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի դահլիճում դաժանորեն սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Քոթանյանը: Ահաբեկչության բուն գործողությունն իրականացնողները հինգն էին` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էրիկ Գրիգորյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույցներ է անցկացրել զոհվածների թոռնուհիների, զարմուհիների հետ։ Ձեզ ենք ներկայացնում սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհու, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետա Սարգսյանի հետ մեր հարցազրույցը:

Գրետա, Դուք հնարավորություն եք ունեցել Ձեր մանկության որոշ ժամանակահատված անցկացնել սպարապետի հետ. այդ շրջանից հատկապես ո՞ր դրվագներն են տպավորվել Ձեր հիշողության մեջ:

Ես 5 տարեկան էի, երբ Հոկտեմբերի 27֊ը տեղի ունեցավ։ Հիշողություններն այդքան էլ շատ չեն, բայց դրվագները տպավորվել են շատ վառ։ Հիշում եմ բոլոր մանրուքները, հայացքը, ծիծաղը։ Շատ զբաղված էր, այդ պատճառով հաճախակի չէիք հանդիպում, բայց ամեն հարմար պահի, ամեն րոպե, երբ ազատ էր, մեզ հետ էր։ Մեզ ասելով՝ նկատի ունեմ իր զարմիկներին։ Սիրում էր մեզ հետ խաղալ։ Ինձ հեծանիվով զբոսանքի էր տանում, լողալ էլ հենց ինքն է սովորեցրել։ Հիշում եմ, մի օր հոգնած եկավ, պառկեց ու ասաց, որ երգեմ։ Անկախ ամեն ինչից, միշտ փորձում էր մեզ ժամանակ հատկացնել։

Հորեղբայր Վազգեն Սարգսյանն իր սիրելի զարմուհուն կյանքի ի՞նչ դասեր է տվել:

Ցավոք. փոքր էի, հատուկ ինձ ուղղված խորհուրդներ չեմ ստացել հորեղբորիցս, բայց տատիկս, ծնողներս միշտ հենց իր օրինակով են մեզ դաստիարակել։ Երբ արդեն մեծացա, ես ինքս վերլուծում էի, թե խաղալիս կամ ուղղակի ժամանակ անցկացնելիս ինչպիսի արժեքներ էր նա մեզ ներարկել։ Օրինակ, Նոր տարուն տղաներին նապաստակներ էր նվիրել ու սովորեցնում էր հոգ տանել նրանց մասին։ Հիշում եմ՝ ինձ համար հայկական տարազով տիկնիկ ու փոքրիկ կուժ էր գնել առանց որևէ հատուկ առիթի։ Մի օր բարձր պատի մոտ կանգնած էինք, հարցրեց. «Հըն Գրետիկ, կարո՞ղ ես ստեղից թռնել»։ Ու թռա, որովհետև ուզում էի հպարտանար ինձնով։ էնքան ուրախացավ, որ չվախեցա։ Միշտ հայկական ժողովրդական երգեր էր երգում։ Հիմա վերլուծելով հասկանում եմ, որ պատասխանատվություն կրել, ռիսկի դիմել, չվախենալ, հայկական ժողովրդական երգեր, ավանդույթներ սիրել հենց իրենից եմ սովորել։

Եթե փորձեք վերապրել Հոկտեմբերի 27-ը, ապա կասեք, թե ինչպես իմացաք Ձեր հորեղբոր կորստի գույժը: Կորստի սկի՞զբն է ավելի ծանր, թե հետոն:

Կորուստի վիշտը ամեն տարի ավելի է խորանում։ Եվ դա միայն ընտանիքի անդամների համար չէ, բոլորը, նույնիսկ անծանոթները, երբ իմանում են, որ Վազգեն Սարգսյանի զարմուհին եմ, նշում են, որ տարեցտարի ավելի են գնահատում ու արժևորում նրան, և նրա կորուստն ավելի են զգում։

Տատիկիս եմ հիշում, երբ իմացանք միջադեպի մասին, բայց այդ ժամանակ դեռ իրավիճակը անորոշ էր։ Ու հայրիկիս տուն վերադառնալն է տպավորվել, երբ արդեն հայտնեց գույժը։

Մասնակցե՞լ եք 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը: Ըստ Ձեզ, եթե Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը ողջ լինեին, նման հեղափոխության կարիք կլինե՞ր: Կամ, առհասարակ, մեր երկրում նման բան հնարավո՞ր կլիներ:

Չէի ուզի խոսել 2018 թ. դեպքերի մասին և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ կարծիք ասել, բայց վստահ եմ, որ եթե Կարեն Դեմիրճյանը և հորեղբայրս ողջ լինեին, մենք տնտեսապես ամուր և կայուն զարգացող երկիր կունենայինք դեռ շատ վաղուց։ Ինձ թվում է, Հոկտեմբերի 27֊ի հետևանքներն անդառնալի են ոչ միայն զոհերի ընտանիքների, այլ նաև Հայաստանի ու Արցախի համար։

դիտվել է 2143 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am