Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել. Վանո Սիրադեղյանի նամակ-զգուշացումը Վազգեն Սարգսյանին (1998, նոյեմբեր)

Վազգե՛ն, վրա հասավ այն պահը, որի մասին գրել եմ գարնանը... Հիշեցնում եմ, քաջ իմանալով, որ այդ բանը տհաճություն է պատճառում։ Բայց հիշեցնում եմ, որ զարգացման իմ պատկերացումը այս անգամ լուրջ ընդունես։ Դու երկու ամիս էլ չունես։ Քաղաքական այս պոտենցիալով, կազմակերպական խախուտությամբ (չորս ամիսն էլ չի պնդացնի) պլյուս Դեմիրճյանը և գուցե 1-2 փոքրիկ բան՝ պառլամենտական ընտրությունները չես կրում։ Համենայն դեպս այնպես չես կրում, որ քեզ հետ լուրջ հաշվի նստեն։ Ռոբերտը (կամ չգիտեմ` ով-ովքեր) գտել են Վազգեն Սարգսյանին չեզոքացնելու միակ տարբերակը: Ես վստահ եմ այդ պլանը եղել է գարնանից: Նրա կողքը նայիր՝ Վահան Հովհաննիսյան, Արամ Սարգսյան, Ալիկ Հարությունյան, Դավիթ Վարդանյան. բոլորը Մանուկյանի վաղեմի ընկերներն ու դաշնակիցներն են։ Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձևակերպման չարագուշակ անմեղությանը... Պարզունակ կլինի, եթե այս ամենը բացատրեմ գործընկերներիդ նենգությամբ։ Նրանք փակուղի են մտել: Ո՛չ դուրս կարող են գնալ, ո՛չ ետ գնալ:

Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա և ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որևէ մեկին... Ղարաբաղը ամայացնելիս դաշնակից (Քոչարյանը.) ուներ Հայաստանը, Հայաստանի դեպքում կգտնեն այլ երկիր: Հայաստանն էլ այլ երկիր է: Անձանց շարքից հանելուն դաշնակից գտան քեզ, քեզ արանքից կհանեն Վազգեն Մանուկյանի միջոցով, Մանուկյանի ժամանակ կմտածեն... Վազգենը ոչ մեկից խելացի չէ։ Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք.) վրեժխնդիր են լինելու երևելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը։ Հայը հային այդպես չի ատի - կմտածես դու։ Իսկ ես կասեմ, որ այո, նրանք հայ են։ Ուրեմն մենք հայ չենք։ Որովհետև հայը հային այդպես ատել չի կարող։ Առաջարկս. Ընտրություններից առաջ, օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ, փոխիր Ազգային Ժողովի նախագահին: Քեզ կարող են մի ամսվա ընթացքում փաստի առաջ կանգնեցնել` պառլամենտը ցրելով: Տրամաբանական առիթ կգտնեն:

Ասենք` պառլամենտը չի քվեարկի ինձ պատասխանատվության կանչելու առաջարկին, և քո ըմբոստության փորձը կմատուցեն հանցագործներին պաշտպանելու փորձ: Այստեղ կրվում ես։ Մինչ կմտածես՝ ինչ անել Վ.Մանուկյանին կնշանակեն վարչապետի պաշտոնակատար և հեռուստատեսությունն ու մամուլը կդնեն ԱԺՄ-ի, Դաշնակցության, մյուսների տրամադրության տակ: Եվ այդ հիստերիային հաջորդող ընտրական կամպանիան տանուլ է տրված քո և Դեմիրճյանի համար: Վազգեն Մանուկյանի դեմը առնելը կարող է քեզ բավարար թվալ։ Բայց ուշադիր եղիր այն հանգամանքին, որ Մանուկյանի հարցը այս անգամ գուցե կեղծ է, իրականում կանցկացնեն 6 ամսից, իսկ դու հիմա քեզ հաղթած զգալո՝ զգոնությունդ կկորցնես և կհամաձայնես այլ, մուխանաթ ժամանակավոր տարբերակի։ Այնինչ առավել մուխխանաթը գուցե Դարբինյանի մնալն է նախընտրական շրջանում, ինչը պնդողը ակամա դու ես լինելու։ Մի մտածիր, որ Ղարաբաղի անորոշ վիճակը քո վրա է մնալու։

Մեկ է՝ քո վրա է մնալու։ Կամ քո վրա են գցելու։ Եթե չես ուզում մնա քո վրա, Լևոնի նման պիտի վձռական հեռանաս։ Եթե պատասխանատվությունն արդեն վերցրել ես, պիտի մի քանի քայլ անես և ցիկլ փակես։ Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին և շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով...

Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։ Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ:

Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել: 

դիտվել է 2940 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am