Վերաքննիչ դատարան հօգուտ Վանոյի բանդայից Տեր-Սահակյանի ազատման որոշումը

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի գործով դատախազի բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել։ Այս մասին hraparak.am-ին ասաց Տեր-Սահակյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Տեր-Սահակյանի պաշտպաննեը դիմել էին դատարան՝ վիճարկելով Տեր- Սահակյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ պրոբացիոն ծառայության և քրեակատարողական հիմնարկի եզրակացությունները․

«Վաղաժամկետ ազատման համար մենք դիմել էինք Առաջին ատյանի դատարան, վիճարկել էինք պրոբացիայի և քրեակատարողական հիմնարկի զեկույցները, դատարանը բավարարել էր մեր բողոքը, արձանագրել էր Արմեն Տեր-Սահակյանի իրավունքի խախտումը։ Առաջին ատյանի որոշման դեմ դատախազը տարել էր վերաքննիչ բողոք, Վերաքննիչ դատարանը վարույթ չէր ընդունել։ Վերաքննիչ դատարանի՝ վարույթ չընդունելու որոշումը դատախազը բողոքարկել է Վճառաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանը ընդունել է վարույթ, բայց դեռևս Վճռաբեկ դատարանից մենք վերջնական ակտ կայացնելու վերաբերյալ որոշում չենք ստացել»։

Պրոբացիոն ծառայությունն ու քրեակատարողական հիմնարկը Տեր-Սահակյանին բնութագրել էին որպես «ռիսկային»։ Սարգսյանը ասաց, որ եթե Վճռաբեկ դատարանը հօգուտ ցմահ դատապարտյալի որոշում կայացնի, ապա պրոբացիան և ՔԿՀ-ն պետք է նոր զեկույցներ կազմեն․

«Նոր զեկույցներ պիտի կազմվեն պրոբացիայի և քրեակատարողական հիմնարկի կողմից՝ հաշվի առնելով դատարանի կողմից արձանագրված թերությունները, այսինքն՝ իրավունքի խախտումը, և, ըստ այդմ, որոշում կայացվի՝ վաղաժամկետ ազատման համար դիմելու դատարան»։

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի կազմակերպած կայուն զինվորական հանցախմը ղեկավարելու և 1990-ականներին ծավալած հանցավոր գործունեության համար ու մեղադրվել խուլիգանությանը օժանդակելու մեջ: Տեր-Սահակյանը ավելի քան 22 տարի գտնվում է անազատության մեջ: Նա դատապարտվել էր մահապատժի, ապա նրա պատժամիջոցը փոխվել էր ցմահ ազատազրկման։

դիտվել է 2219 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am