ԲՀԿ-ն փոխել է տոնը. քաղաքակա՞ն, թե՞ քրեաիրավական մոտիվ

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել են, որ ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակում թերեւս կարող են նկատվել քաղաքական հետապնդման հատիկներ:

Նախկինում, իհարկե, ԲՀԿ-ն խուսափում էր այդօրինակ գնահատականներից, սակայն այժմ նկատվում են դիրքորոշման, այսպես ասած, կոշտացման հատիկներ, հատկապես, եթե համադրենք այդ գնահատականը օրերս խորհրդարանում լրագրողների հետ Գագիկ Ծառուկյանի զրույցի տոնայնությանը, խիստ եւ քննադատական տոնին, որն ինչ-որ առումով աննախադեպ էր իր խստությամբ:


Ի՞նչ է փոխվել ներքաղաքական հարաբերություններում, որ նշմարվում է ԲՀԿ տոնի փոփոխություն կամ առնվազն փոփոխության հատիկներ: «Բարգավաճ Հայաստանն» իհարկե գուցե փորձում է պարզապես արձագանքել առկա իրադրությանը, որում բավական թեժ է նոր իշխանության եւ նախկին համակարգի պայքարը, ինչի տողատակում կարող է նշմարվել այդ համակարգից որեւէ ընդդիմության ծնունդ: «Բարգավաճ Հայաստանն» ըստ ամենայնի փորձում է դուրս չմնալ գործընթացներից, փորձում է մրցակցել այսպես՝ թեկուզ սաղմնային ընդդիմության հետ: Միաժամանակ չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանն» այդ համատեքստում դիտարկի ընդհանրապես նախկին համակարգի տիրույթ վերադառնալու հնարավորությունը՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն գործնականում առանց այդ համակարգի կա՛մ հայտնվելու է երկու քարի արանքում, կա՛մ պարզապես դուրս է մնալու քաղաքական գործընթացից:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ դիրքորոշման հիմքում կարող է նաեւ լինել ոչ թե քաղաքականությունը, այլ շատ ավելի կոնկրետ մեկ այլ հարց: Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 26-ին քննում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործի, մասնավորապես նրան գրավով ազատ արձակելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը: Ինչպես հայտնի է, Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի ծրագրում չարաշահումների, խաբեությունների գործով: Նա չի ընդունում մեղադրանքը: Այդուհանդերձ, գործը կա, մեղադրանքը՝ նույնպես, իսկ խոսքը ամենեւին էլ պատահական կարգավիճակ ունեցող մարդու մասին չէ, այլ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնցեռնի գլխավոր տնօրենի:

Արդյոք այդ հանգամա՞նքն է պատճառ դարձել ԲՀԿ քաղաքական դիրքորոշման կամ առնվազն տոնայնության խստացման համար, եւ արդյոք դա կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ Սեդրակ Առուստամյանի գործում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am