Հայկական զինուժը ոչնչացրել է Թարթառն ու 11 գյուղ սնուցող էլեկտրակայանը
Ադրբեջանական ANS PRESS-ը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանում տիրող իրավիճակի մասին շարունակում են լացակումած տեղեկություններ հրապարակել: Երեկ գիշերվա իրադարձություններից հետո հայկական զինուժը հարվածել է էլեկտրակայանին, որի հետևանքով Թարթառն ու 11 գյուղեր մնացել են առանց էլեկտրասնուցման: Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են նաև Թարթառում և 6 գյուղերում լուրջ ավերածությունների մասին: Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տարբեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի առաջնագծի ռազմական հոսպիտալները շատ են վիրավորներով և զոհվածներով: Վիճակն այնքան ծանր է, որ գիշերվանից հոսպիտալներ է այցելում նախարար Զաքիր Հասանովը:
