Հիշեցում. Լիզա Ճաղարյան. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը»

Զարմանալի չէ, որ մանդատ փախցնելու մոլուցքից կուրացած՝ Նիկոլ Փաշինյանն ամենաարգահատելի ճանապարհն է ընտրել՝ ստոր սուտը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի խեղաթյուրումը, որեւէ տեղ «մտնելու» իր սեփական երազանքը նրան վերագրելու վերջին փաստն այս մարդու սահմաններ չճանաչող անազնվության գագաթնակետն էր։

Բայց կրկնեմ՝ զարմանալի չէր։ Քիչ թե շատ հիշողություն ունեցողները, նրա անցած ճանապարհին հետեւողները գիտեն վաղուց՝ ոչ ոք չի կարող ոտք մեկնել իր իսկ հայտնած տեսակետները գլխիվայր շրջելու, սեւով սպիտակի վրա գրած իր իսկ տեսակետները հերքելու, իր իսկ անցած ճանապարհը թքոտելու, աջուձախ աղբ թափելու, որտեղ ոտք դնի՝ այնտեղ պառակտման ցեցը գցելու այս պարոնի «տաղանդի» հետ։

Զարմանալի չէ նաեւ, որ իմ ճանաչած այն մարդիկ, որոնց մասին երկար տարիներ մտածել եմ, որ սկզբունքային են եւ ազնիվ՝ դարձել են այս պարոնի կամակատարը, կորցրել սեփական դեմքը, ինքնուրույն մտածելու ունակությունը (եւ դեռ համարձակվում են ուրիշներին նման պիտակներ կպցնել)։ Այլ կերպ չի կարող լինել. Նիկոլին ճանաչողները հրաշալի ծանոթ են նրա բռնակալական հակումներին (խորհուրդ չեմ տալիս հակադրվել, որովհետեւ ավելի տհաճ բաներ կլսեք ինձանից. իսկ ես բազմաթիվ թերություններ ունեմ, բայց, ի տարբերություն Նիկոլի՝ սուտ չեմ խոսում), եւ որ նրա ժամանակ առ ժամանակ ժողովրդավար երեւալու ջանքերն ընդամենը տվյալ պահին հույժ անհրաժեշտ միջոցներ են՝ միամիտներից ձայն փախցնելու համար։

Մեղքն իրենց վիզը. երբ որ մի օր գլուխներն ապշահար կբռնեն ու կասեն. «Աստվա՜ծ իմ, էս մարդն ախր ոչ մի սրբություն չունի», ի՛նքս այդ մարդկանց չեմ ցավակցի, որովհետեւ պարտադիր չէ, որ ստորությունն անձամբ ձեր նկատմամբ աներ, որ հասկանայիք՝ այո՛, էս մարդը սրբություն չունի ու տրորելով կանցնի հարյուրավոր գլուխների վրայով, միայն թե ինքը հնարավորություն ունենա ամբիոնի մոտ կանգնելու ու սեփական անփոխարինելիությունը բղավոցներով «հաստատելու»։

Բայց՝ գլուխը քարը։

Հիմա ամենաշատ քննարկվող խնդիրը (Հայ ազգային կոնգրեսի ջանքերով) Արցախն է՝ «խաղաղություն, թե պատերազմ» շրջանակում։ Թե Կոնգրեսն ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը, թե ինչ է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ (նաեւ այն տարիներին, երբ այս նույն Նիկոլ Փաշինյանը դեռ Կոնգրեսի ցուցակով մանդատ չէր փախցրել եւ իր հոդվածներով ուղղակիորեն հանում էր նրանց աչքերը, ովքեր համարձակվում էին քննադատել Առաջին նախագահին) եւ այսօր էլ ասում է նույնը՝ բոլորին է հայտնի։ Հայտնի է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք մերկապարանոց հայտարարություններ չի անում, ընդունելի, թե մերժելի են նրա տեսակետները՝ դրա մասին խոսում է հանգամանորեն, առանց խորհրդավոր բազմակետերի ու ծկլթոցների։

Իսկ ի՞նչ է ասում ընտրողներին Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի լուծման մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը նիկոլավարի խեղաթյուրելուց հետո։

Ահավասիկ. «Մենք ասում ենք՝ մեր առաջին խնդիրը հետեւյալն է. եթե մեր զինված ուժերը չլինեն այնքան ուժեղ, որ խաղաղությունը պաշտպանեն, ուրեմն մենք չենք կարող ունենալ խաղաղություն, ինչ էլ ուզում եք զիջեք, եւ այդ խաղաղության ճանապարհը, որ առաջարկվում է՝ դա պետականության կորստի ճանապարհն է»։

Իրոք որ, ո՛նց չենք գլխի ընկել մինչեւ հիմա, որ «մեր զինված ուժերը» դարձնենք «այնքան ուժեղ», որ «խաղաղությունը պաշտպանեն»։

Իսկ Նիկոլն, ահա, գլխի է ընկել։

Գալուստ Սահակյանը կնախանձեր։

Ու է՛ս խելքով է՛ս մանդատապաշտ պարոնը որոշել է «մեջլիս մտնել» Առաջին նախագահի հետ։

Ջիվանին կասեր.

-Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,

Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։

ilur.am

դիտվել է 2496 անգամ
Լրահոս
Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am