Դա անբարոյականություն է.Նիկոլը բարձրացնում է իր շրջապատի աշխատավարձերը.քննարկում (video)
«Այն մարդը, ով աշխատում է պետական համակարգում, պետք է նաև արժանապատվի աշխատավարձ ստանա: Սակայն,ես չեմ հասկանում, թե ինչու են թաքուն աշխատավարձերը բարձրացնում: Ինձ դուր է գալիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի անկեղծությունը, ով ասում է՝ ստացել ենք բարձր աշխատավարձեր և ստանում ենք»,-այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով պետական ապարատում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացմանը:
Ըստ քաղաքական մեկնաբան Վոլոդյա Հովհաննիսյանի՝ երբ իրավապահ համակարգում աշխատողների աշխատավարձերը չեն բարձրացնում և բարձրացնում են միայն իշխանության ներսում Նիկոլ Փաշինյանի թիմակիցների աշխատավարձերը, դա անբարոյականություն է:
Ռազմական ու քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանն էլ կարծում է, որ շատ շուտով հանրությանը հայտնի կդառնա,թե ինչու են աշխատավարձերը գաղտնի բարձրացրել:
Մանրամասները՝ տեսանյութում.
