Իսկ «ստուկաչի» ու ահաբեկչի՝ շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի ձայնագրությունը կա՞

Տարիներ շարունակ շահարկման և որպես մեղքի ապացույց թմբկահարվել է այն, թե ո՞ւր է 1999թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայտնի առանձնազրույցի ձայնագրությունը, ինչո՞ւ չի արվել կամ ինչո՞ւ է այն թաքցվում կամ անհետացել։

Իսկ ահա մեր օրերում «թավշա» իշխանության «ստուկաչը» հանդիպում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության գլխավոր ահաբեկչի հետ, շուրջ երկու ժամ մտերմիկ զրուցում են, «ստուկաչն» ահաբեկչին թերևս պատմում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, որ հիմա իր տեսակն է պահանջված, որ «նոր» Հայաստանում ահաբեկիչներն այլևս ապստամբներ են կոչվում, և համոզում է ահաբեկչին դառնալ իր նման «լավ տղա» ու ազատության դիմաց «ստուկաչություն» անել։

Թե ինչ պայմանավորվածության են եկել, «կլիենտը» հեղափոխվել է, թե ոչ, ցույց կտան «թավշա» իշխանության հետագա գործողությունները։

Այժմ ասածս այլ է՝ իսկ «ստուկաչի» ու ահաբեկչի՝ շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի ձայնագրությունը կա՞։ Եթե չկա, ապա ինչո՞ւ չի արվել, իսկ եթե կա, ապա ինչո՞ւ չի հրապարակվում։

Հա, մի բան էլ։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 20 տարվա մեջ առաջին անգամ այդ ահաբեկչին հանդիպելու ու առանձնազրույց ունենալու «պատիվը» բարձրագույն իշխանության կողմից ընձեռվեց հենց այս թավշա «ստուկաչին», չէ՞ որ այլ՝ առավել ևս անաչառ և իշխանությունների դուդուկի տակ չպարող որևէ մեկի պարագայում օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող մուտք գործել անգամ մեկուսարան։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ  Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ:

Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»

դիտվել է 234 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am