Թրամփի նվերը՝ Պուտինի ու Էրդողանի համար

Եվ այսպես, Թրամփը չեղարկում է Թուրքիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սիրիայում տևական հրադադար է հաստատվում: Անկարան տեղեկացրել է, որ դադարեցնում է ռազմական գործողությունը: Թրամփը նշել է, որ «տևական հրադադար» եզրույթն այդ տարածաշրջանում, իհարկե, կարելի է հարցականի տակ դնել: «Բայց ես հավատում եմ, որ դա մշտական կլինի, ուստի, ես կարգադրել եմ Ֆինանսների նախարարությանը չեղարկել պատժամիջոցները, որոնք մենք Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 14-ին սահմանել ենք ի պատասխան քրդերի դեմ Սիրիայի հուսիս-արևելյան շրջանում նախաձեռնած օպերացիայի», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ողջունել է այլ ուժերի միջամտությունը Սիրիայի խնդրին՝ նշելով, թե չի ուզում, որ բազմաթիվ հակամարտություններով այդ տարածաշրջանում ամերիկացի զինվորներ զոհվեն: «Ուրիշներն են եկել օգնելու, մենք դա ողջունում ենք, այլ երկրներ են առաջ գալիս, ուզում են օգնել, և դա շատ լավ է, տարածաշրջանի պետությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն և օգնեն Սիրիային ու Թուրքիային հսկել իրենց սահմանը: Մենք ուզում ենք, որ ուրիշները միջամտեն», - ասել է Թրամփը:

Նախագահ Թրամփը հույս է հայտնել, որ հրադադարը թույլ կտա կանխել տարածաշրջանի քրդերի նոր տառապանքները: Նա հավատում է, որ թուրքերը հարգելու են հրադադարի հարցով ստանձնած պարտավորությունները:

«Եթե Անկարան ուրանա պարտավորությունները, այդ թվում կրոնական և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, թեպետ անկեղծ հավատում եմ, որ չի ուրանա, մենք մեզ վերապահել ենք ավերիչ պատժամիջոցները վերականգնելու, այդ թվում ներկրվող պողպատի և Թուրքիայից այլ ապրանքի սակագները բարձրացնելու իրավունք: Մենք հիմա ամենահզոր տնտեսական գերտերությունն ենք և, ինչը շատ կարևոր է՝ այլոց համեմատությամբ անգերազանցելի», - ասել է ԱՄՆ նախագահը:
Սակայն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին Թրամփի հայտարարությանը հաջորդել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի մեկնաբանությունն այն մասին, որ ներխուժելով Սիրիա, Թուրքիան սարսափելի վիճակ է ստեղծել, ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հայտնվել են խիստ անհարմար կացության մեջ: Էսպերը Թուրքիային կոչ է արել վերականգնել «հուսալի դաշնակցի գործելակերպը»:
Անկարան համաձայնել է երկարաձգել հրադադարը հոկտեմբերի 23-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի մոտ 6 ժամ տևած բանակցություններից հետո:

Անկարայում և Մոսկվայում այդ համաձայնությունը համարում են խոշոր դիվանագիտական նվաճում, մինչդեռ, Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում մտահոգությամբ նշում են, որ դուրս հանելով փոքրաթիվ զինուժը Սիրիայի հյուսիսից՝ Թրամփը դավաճանել է «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից քրդերին, զիջել է դիրքերն ու Պուտինին ընձեռել աշխարհաքաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքում հզորացնելու հնարավորություն:

Նշենք, որ Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը: Սա առաջին հավաքն է Սիրիայում թուրքական բանակի ռազմական գործողություններից, ռուս-թուրքական բարձր մակարդակով կայացած համաձայնությունից հետո ու բրյուսելյան հանդիպման մեկնարկից առաջ Թուրքիան քննադատվում է դաշինքի անդամ մի շարք երկրների կողմից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսպերը անթույլատրելի է համարել թուրքական բանակի ներխուժումը Սիրիա: «Թուրքիան մեզ բոլորիս շատ վատ վիճակի մեջ է գցել», - ասել է նա: Պենտագոնի ղեկավարի խոսքերով՝ Անկարան շարժվում է սխալ ուղղությամբ: «Մենք տեսնում ենք, որ նրանք ավելի մոտ են պտտվում ռուսական ուղեծրին, քան արևմուտքի ուղեծրին, և ես կարծում եմ՝ դա ցավալի է: ՆԱՏՕ-ի դաշնակիցները հիմա պետք է միասին աշխատեն ամրապնդելու համար գործընկերությունը Թուրքիայի հետ և այնպես անել, որ նրանք լինեն ուժեղ, հուսալի և պատասխանատու դաշնակից՝ ինչպես նախկինում»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողների հետ զրույցում ընդունել է, որ դաշինքի անդամների շարքում տարբեր դիրքորոշումներ կան Սիրիայում Թուրքիայի գործողության վերաբերյալ, և ինքը նույնպես խորը մտահոգություն է հայտնել: «Դա նաև այս հանդիպման պատճառներից մեկն է, որը կարծում եմ կարևոր է, որովհետև տարաձայնությունները լուծելու ամենալավ ճանապարհը միասին սեղանի շուրջ նստելն է, քննարկել ու փորձել գտնել առաջ շարժվելու ուղին»: Նա նաև նշել է, որ Սիրիայում վերջին զարգացումները ցույց են տալիս քաղաքական լուծումը անհապաղ գտնելու անհրաժեշտությունը: Ստոլտենբերգը ողջունել է բռնությունների ու բախումների նվազումը, որը ըստ նրա, հաջորդեց անցած շաբաթ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը, իսկ Անկարայի ու Մոսկվայի համաձայնության մասին նա ասել է, թե դեռ վաղ է գնահատելու դրա հետևանքները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1633 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am