Մահացել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը
Մահացել է ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Համբարձում Գրիգորյանը: 62 տարեկան հասակում Համբարձում Գրիգորյանը հանկարծամահ է եղել: Համբարձում Գրիգորյանի հուղարկավորության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 15-ին՝ Համբարձումի օջախում՝ Արշալույս գյուղում, հուղարկավորությունը՝ հունվարի 16-ին, ժամը 13։00-ին։
