Ի՞նչ գաղտնիք է թաքնված զենքի մատակարման տենդերի տեղեկատվական գրոհի տակ

Այսօր ռուսաստանյան РИА "Новости" լրատվական գործակալությունը հայտնել է, որ ՌԴ-ն բողոքի նոտա է հղելու Հայաստանին՝ ռուսաստանյան ORSIS զինագործական ընկերության մասնակցությամբ տենդերի չեղարկման կապակցությամբ: Ըստ գործակալության, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևը հոկտեմբերի 22-ին ստորագրել է նոտան, և այն դիվանագիտական խողովակով հղվելու է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրանքով՝ կարգավորել ORSIS ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը "Промтехнологии" ընկերությունների խմբի անդամ է: Այս օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար:

Նկատենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»:

РИА "Новости"-ն նշում է, թե տիրապետում է փաստաթղթի պատճենին, ուր նշված է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարած տենդերին ORSIS-ի հայտը «առանց հիմքերի մերժվել է», իսկ ընկերությունը առանց որևէ հիմքի ներառվել է Հայաստանի պաշտպանության նախարարության անբարեխիղճ մատակարարների ցանկում: Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը «ապօրինի կերպով դիմել է բանկ՝ պահանջելով վճարել տենդերին մասնակցելու բանկային երաշխիքը», չնայած, ըստ լրատվական գործակալության, ընկերությունը պետք է փոխհատուցում վճարեր, եթե շահեր տենդերը, սակայն հրաժարվեր մատակարարման պայմանագիր կնքել: «Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկելու կարգադրություններ տալ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը», - ասված է բողոքի նոտայում:

Հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ընկերությունը "Промтехнологии" ընկերությունների խմբի անդամ է: Այս օգոստոսին հայտնի դարձավ, որ ORSIS-ը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման տենդերը առանց հիմնավորման չեղարկելու համար: Այն ժամանակ РИА "Новости"-ն գրեց, որ մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին իբրև թե բավարարել է միայն ռուսական ընկերությունը, սակայն շուտով մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների բացատրության: ORSIS-ը դիմել է բողոքարկման հանձնաժողով, իրավաբանն էլ հայց է ներկայացրել, կատարվածի մասին տեղեկացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական կցորդը:

Ըստ լրատվական գործակալության, ORSIS-ի՝ Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերությունը մի քանի տարի շարունակ Երևանին զենք է մատակարարել, փամփուշտներ ու տեխնիկական այլ միջոցներ:

Ավելի վաղ հետաքննող լրագրողները ծավալուն հոդված էին հրապարակել այս ընկերության մասին, պնդելով, թե այն կապվում է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, ժամանակին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել էր, որ ռուսաստանյան ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»: Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում այն ժամանակ խուսափել էր մեկնաբանություններից:

Սակայն քիչ առաջ ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները, թե Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ զենքի վաճառքի մրցույթի տապալման պատճառով, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում», - ասել է աղբյուրը գործակալության հետ զրույցում:

Իր հերթին «Սպուտնիկ Արմենիային» Հայաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից բողոքի որևէ նոտա չի ստացել:

Ինչ-որ գործընթաց, կարծես, այնուամենայնիվ եփվում է արդեն որոշակի ժամանակ: Ըստ երևույթին ռուսական կողմը որոշակի անհանգստություններ, մտահոգություններ ունի հայկական կողմի հետ կայացրած գործարքների մանրամասների հետ:

Հայ-ռուսական հարաբերություններին այս փուլում մի խնդրի ավելացնումն էլ կլիներ ամենաանցանկալի տարբերակը: Թե ինչ քայլեր են ձեռնարկում հայկական և ռուսական կողմերը անհարթությունը լուծելու համար՝ ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2279 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am