Երեխայի աչքը հանելուց հետո ուսուցչուհին հանգիստ 200 հազար դրամ կվճարի

«Ժամանակ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի ուսուցչուհին Սևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց անզգուշության համար՝ 200 հազար դրամ տուգանքով։ Հիշեցնենք, որ Մեսրոպը դեպքից հետո հայտարարել Է, որ աչքը վնասել Է ուսուցիչը՝ կախիչով։ «Ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ։ Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա։ Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես Էն մի կողմում փախնեմ։ Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս։ Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», - դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմել Էր Մեսրոպը։ Երեխայի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը, խիստ անարդար է համարում դատավճիռը։ «Դատավճիռը ծաղր էր։ Երեխայի աչքը հանելուց հետո ուսուցչուհին հանգիստ խղճով 200 հազար դրամ տուգանքը կվճարի։ Դատավճիռը շատ անարդար էր, իսկ ինչ վերաբերում է ուսուցչուհուն, ինքը մի անգամ նույնիսկ չի եկել ներողություն խնդրի ու կամ կարեկցանք հայտնի։ Ընդհակառակը՝ ուսուցչուհու ամուսինը գործով դատախազի հետ շատ մոտ է, նախկին ոստիկան է, ու իրենք հայտարարում էին, թե մեզ ոչ մի բան չեն կարա անեն»։ Դպրոցում աչքը կորցրած երեխայի ծնողները չեն պատրաստվում հաշտվել դատավճռի հետ ու բողոքելու են մինչև Եվրադատարան. «Մինչև վերջ գնալու եմ, քանի որ չի կարելի թողնել՝ անարդարությունը շարունակվի դպրոցում»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am