Ես միշտ եմ լավ աշխատում.Արայիկ Հարությունյանը 1,5մլն. աշխատավարձ ստանալու ու իր աշխատանքի մասին (video)

«Ես խնդիր չեմ տեսնում, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացվել է: Հարգելիներս, մենք ամեն տարի մարտ ամսին տալիս ենք հաշվետվություն և տվյալ տարվա ընթացքում մեր ստացած եկամուտները հրապարակում ենք, ի՞նչն է թաքուն: Հանրությունից ինչ-որ բան թաքցնելու խնդիր չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը:


Հարցին՝ նորմա՞լ է, որ ամեն ամիս պարգևավճար են ստանում, բայց հանրությունը դրա մասին չի իմանում, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Եթե այդպես լինի, ապա նույն տրամաբանությամբ՝ ամեն ամիս մենք պետք է հրապարակենք, թե տվյալ ամիս ինչքան աշխատավարձ ենք ստացել կամ, օրինակ՝ գործուղումից որքան գումար ենք ստացել, և այլն: Չեմ կարծում, որ հանրությունից որևէ բան գաղտնի կմնա, քանի որ, բացի հաշվետվություններից, նաև կան բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք հետևում են պաշտոնյաների ամենի մի լումային»։

Հաջորդ հարցին՝ իր աշխատանքում ի՞նչն է փոխվել ամեն ամիս պարգևավճար ստանալուց հետո, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

«Իմ ելույթներում էլ կարող եք լսել, որ միշտ ասել եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Սա արդյունավետ աշխատանքի գրավականն է, ինչը կհանգեցնի նրան, որ մյուս ոլորտներում էլ լինեն առաջընթացներ, ավելանան եկամուտները, բարձրանան թոշակները, այսինքն՝ այն, ինչ տեսել ենք այս ամիսների ընթացքում»։


Հաջորդ հարցին, թե պարգևավճար ստանալուց հետո արդյո՞ք ավելի լավ է աշխատում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես միշտ էլ լավ եմ աշխատել»:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am