Եթե մենք չփոխենք մեր մոտեցումը, լինելու է առյուծի գրիպ.Կարինե Դանիելյան
հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,խոսելով խ ոզի գրիպի տարածումից ,բնապահպան Կարինե Դանիելյանը էկոլոգիական տեսանկյունից բացատրեց խնդիրը. «Գիտնականները հայտարարել են, որ մարդկությունը պայքարի է դուրս եկել բնության դեմ, որի պատասխանը լինելու է: Մենք անընդհատ նոր հիվանդություններ ենք ունենալու: Միակ փրկությունն էկոլոգիական մշակույթն է: Մինչև մենք չփոխենք մեր մոտեցումը՝ լինելու է առյուծի գրիպ, չգիտեմ՝ էլ ինչ տարբերակ»: Հրապարակախոս Կարինե Հակոբյանն ընդգծեց. «Հիվանդանում են, հետո նոր Առողջապահության նախարարությունը սկսում է դեղամիջոցներ ու պատվաստանյութեր բաժանել: Դա չէ նախարարության գործառույթը: Պետք է կանխարգելիչ միջոցառումներ լինեն»:
