Պուտինի ու Էրդողանի «ճակատագրական» գործարքը. ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պարեկություն կիրականացնեն

Երեկ Սոչիում կայացան Էրդողանի և Պուտինի բանակցությունները, որի գլխավոր թեման Սիրիայում տիրող իրավիճակն էր՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողությունից և 120 ժամով գործողությունը դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:

Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ կապված քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Երեկ երեկոյան լրանում է պայմանավորվածության 120 ժամը: Էրդողանը հայտարարել էր նաև, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու հաջորդ փուլը:

Բանակցությունների սկսվելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակը բնութագրել է «սուր», իսկ երկխոսությունը՝ «պահանջված»: «Հուսով եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որին կարողացել ենք հասնել վերջին շրջանում, իր դերը կխաղա բոլոր հարցերի լուծման գործում, ինչպես նաև կօգնի գտնել նույնիսկ ամենադժվարին հարցերի պատասխանները հօգուտ Թուրքիայի, Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»,- ասել էր Պուտինը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:

Երեկ Պուտինի և Էրդողանի բանակցությունները տևել են 6 ժամ 20 րոպե: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Պուտինը բանակցությունների ավարտին նշել է, որ անհրաժեշտ է լայնամասշտաբ երկխոսություն ծավալել քրդերի և Սիրիայի կառավարության, ինչպես նաև Թուրքիայի միջև:

Բացի այդ, ՌԴ ղեկավարը հայտարարել է, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարերկրյա ռազմական ներկայությունից, անհրաժեշտ է պահպանել երկրի ամբողջականությունը: «Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և քրդերի միջև, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիս-արևելքում: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»- լրագրողների հետ զրույցում շեշտել է Պուտինը:

Ահա, երեկ միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի հարցում ճակատագրական պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ առանց Թուրքիայի և Սիրիայի փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ոչինչ անել հնարավոր չի լինի։ «Սահմանին խաղաղության և հանգստի պաշտպանությունը թուրքերը և սիրիացիները պետք է միասին իրականացնեն։ Այստեղ առանց Թուրքիայի և Սիրիայի միջև փոխհարգալից համագործակցության հնարավոր չէ»,- Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել է նա։ Պուտինը հայտնել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում իրավիճակի հետ կապված մի քանի համաձայնագրերի մասին։ Այդ պայմանավորվածությունները ՌԴ նախագահն անվանել է «շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական»։ Նա նշել է քրդերի և Սիրիայի կառավարության միջև լայնածավալ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը։

«Կարևոր է, որպեսզի թուրքական զինված ուժերի գործողություններից չօգտվեն ահաբեկչական կազմակերպությունների անդամները, այդ թվում ԻԳԻԼ-ը, որի զինյալները գերեվարված են քրդական ռազմական զորամիավորումների կողմից և փորձում են ազատություն ձեռք բերել։ Սիրիան պետք է ազատվի անօրինական օտարերկրյա ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր և երկարատև կայունության, մեր կարծիքով, կարելի է հասնել միայն այդ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելով։ Սա սկզբունքային դիրքորոշում է, և մենք մանրամասն խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ։ Կարևոր է, որ թուրք դաշնակիցները կիսում են այդպիսի մոտեցումը»,- նշել է Պուտինը։

Հայտնի է, որ Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համատեղ պարեկություն կիրականացնեն։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխգործակցության հուշագրի մեջ, որն ընդունվել է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքում, նշվում է, որ երկու երկրները հավատարիմ են Սիրիայի քաղաքական միասնականության և տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը։ Մոսկվան և Անկարան ընդգծում են Սիրիայի տարածքում ահաբեկչության և անջատողականության դեմ պայքարելու իրենց վճռականությունը։

Այս համատեքստում Թել Աբյադի և Ռաս Ալ Այնի միջև 32 կմ խորությամբ իրականացվող «Խաղաղության ակունք» գործողության շրջանում կպահպանվի գոյություն ունեցող ստատուս-քվոն։

Այսպիսով, 2019թ․ հոկտեմբերի 23-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» գործողության գոտուց դուրս ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումներ են տեղակայվում։ Դրանք պետք է նպաստեն քրդական ազատագրական ուժերի ստորաբաժանումների դուրսբերմանը և սահմանից 30 կմ հեռավորությամբ դրանց սպառազինմանը, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12։00-ից 150 ժամվա ընթացքում։ Այդ պահից սկսվում է ռուս-թուրքական համատեղ պարեկությունը, որը կներառի սահմանից արևմուտք և Թուրքիայի գործողության շրջանից արևելք 10 կմ խորություն, բացի Ղամիշլի քաղաքից։ Քրդական ազատագրական ուժերը և նրանց սպառազինությունները դուրս կբերվեն Մենբիջից և Թալ Ռիֆաթից։

Երկու կողմերն էլ անհրաժեշտ միջոցներ կկիրառեն ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։ Համատեղ ջանքեր կկիրառվեն փախստականների անվտանգ և կամավոր վերադարձի համար։ Կստեղծվի տվյալ հուշագրի համակարգման մոնիթորինգի և վավերացման համատեղ մեխանիզմ։ Երկու կողմերն էլ կշարունակեն աշխատել «Աստանայի մեխանիզմի» շրջանակներում սիրիական հակամարտության քաղաքական լուծում որոնելու ուղղությամբ և կաջակցեն Սահմանադրական հանձնաժողովի գործունեությանը։

Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը դադարեցվում է, այսուհետ ամեն ինչ կախված կլինի քրդական ուժերի դուրսբերումից, երեկ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով իր որոշումն ընդունելիս չի հետևել ԱՄՆ-ի դիրքորոշմանը, որը փոփոխական ու հակասական է։ «Մենք չենք հետևում Միացյալ Նահանգներին։ Նրա դիրքորոշումը նախ բավական փոփոխական և հակասական է։ Երկրորդ, իհարկե, ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան Սիրիայի տարածքում անօրինական է գտնվում։ Այդ մասին լավ հայտնի է․․․»,- ասել է Լավրովը։

Թամար Բագրատունի

դիտվել է 1500 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am