Մարտակերտի գլխավոր բժիշկը Մարտակերտի դեպքերի մասին
Ապրիլի 26-ի գիշերը ադրբեջանական կողմի վերսկսած արկակոծության հետևանքով Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց Մարտակերտի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Գագիկ Օհանյանը: «Անցած գիշեր թշնամու կողմից վերսկսված հրետակոծությունից քաղաքում կրկին ավերածություններ կան, բայց բարեբախտաբար խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին ահազանգեր չկան»,- ասել է Մարտակերտի գլխավոր բժիշկը և հավելել, որ նման ահազանգեր չեն եղել նաև Ներքին Հոռաթաղ և շրջանի այլ համայնքներից, որոնք ևս ենթարկվել են թշնամու հրետակոծությանը:
