Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին, կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան

Ինձ այլևս չեն զարմացնում իշխանությունների գործողությունները, որովհետև ամեն ինչ տեղավորվում է նույն տրամաբանության շղթայի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալությանը։ Նշենք, որ վերջինս ձերբակալվել է ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ինչը մի շարք իրավապաշտպաններ գնահատում են որպես խոսքի ազատությունը ճնշելու փորձ։

Խնդիրն այն է, որ նշված հոդվածի վրա տարածվում է 2018 թվականի հոկտեմբերին հայտարարված համաներումը։ «Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող ազատությունից զրկվել, այդ թվում՝ ձերբակալվել կամ կալանավորել, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև 2018 թվականի հոկտեմբերի 21-ը համաձայն՝ «Էրեբունի-երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի»,-հայտարարել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ քիչ ծանոթ է Արսեն Բաբայանի գործունեությանը և անձնապես շատ չի շփվել նրա հետ, սակայն անհեթեթ է համարում նրան վերագրվող կասկածը. «Վերանանք անձից, ուղղակի ներկայացվող մեկնաբանությունը, թե Արսեն Բաբայանը ճնշում է գործադրել Գագիկ Հարությունյանի վրա, որպեսզի նա հրաժարական տա, դրանից անհեթեթ բան ես չեմ պատկերացնում։ Հաշվի առնելով Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե ով էր, մարդ, ով բոլոր ղեկավարների օրոք մի շարք կարևորագույն և բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Արսեն Բաբայան չէ, ով ուզում էր լիներ, ինչպե՞ս կարող էր ճնշում գործադրել։ Սրանից անհեթեթ մեկնաբանություն կամ մեղադրանք ես չեմ պատկերացնում»,-նշեց Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահի կարծիքով այս ձերբակալությունը դատապարտելի է այն տեսանկյունից, որ ցանկացած ոք, ով սոցիալական ցանցի կամ հանրային տիրույթում, հրապարակային դաշտում որևէ բազմակարծություն է ցուցաբերում կամ քննադատում իշխանություններին, կարող է հետապնդվել. «Այդ իմաստով դատապարտելի է, ավելին՝ այս շղթան անընդհատ շարունակվելու է։ Հասարակությունը պետք է կարողանա հակազդել սրան։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունը գնում է ամեն կերպ իր ձեռքն ավելի մեծ վերահսկողություն վերցնելու ուղղությամբ։ Հասարակությունը պետք է հասկանա, որ հարցն առանձին անձինք չեն, հարցն այն է, որ սա տարածվելու է բոլորի վրա»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ Գագիկ Հարությունյանը մի օր պատկերավոր կներկայացնի՝ արդյոք իր նկատմամբ կարող էր Արսեն Բաբայանը կամ որևէ այլ մեկը նման ճնշում գործադրել։

դիտվել է 603 անգամ
Լրահոս
«Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am