Բերվում են խորհրդարան այն «սղցնելու» համար

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ների համաձայն՝ նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիր­վել՝ հասկանալու, թե խորհրդարանում ինչ նախագծեր պետք է քննարկեն ու թե ինչպես պետք է իրենք քվեարկեն այդ նախագծերին: Ըստ մեր տեղեկություն­ների՝ այս անգամ ևս խմբակցության նիստը անցել է փոքրաթիվ պատգամա­վորներով: Ու հետաքրքիրն այն է, որ պարզ է դարձել, որ երկրի խորհրդարանը օրակարգում մի քանի հարց ունի քննար­կելու, իսկ մի հատված նախագծեր պետք է անցնեն երկրորդ ընթերցում և վերջ:

Մեր տեղեկությունների համաձայն՝ մի քանի նախագծեր են ներկայացվել, որոնք կիսատ են եղել, նախագծերի վրա աշխա­տելու կարիք է զգացվել, ինչի համար էլ որոշում է կայացվել այն անգամ օրակարգ չընդգրկել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչների հա­մար էլ շատ բացասաբար է ընդունվել այն հանգամանքը, որ նման նախագծեր են բերվում խորհրդարան այն «սղցնելու» համար, ինչի համար էլ որոշում է կայաց­վել դրանք հետ տալ ու օրակարգում չու­նենալ:

Օրակարգում շատ քննարկվող հարցեր չեն եղել, ու ընդհանուր հարցերի են անրադարձել պատգամավորները, որոնք ամենօրյա ռեժիմով քննարկում են իշխող խմբակցությունում:

«Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ նաև, որ արդեն տև­ական ժամանակ է՝ ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ են մասնակցում, ու դա կապված է այն հանգամանքի հետ, որ խմ­բակցությունում ընդամենը մի քանի հոգու դիրքորոշումն է ի գիտություն ընդունվում, իսկ մնացածը լսողի դերում են, ինչի հա­մար էլ շատ պատգամավորներ նիստերին չեն մասնակցում:

Խմբակցության որոշ պատգամավոր­ներ էլ մեզ հետ մասնավոր զրույցներում հայտարարեցին, թե խմբակցության նիս­տերին հիմնականում որոշումներ չեն կայացվում, ինչի համար վերջին ժամանա­կահատվածում խուսափում են ուղղակի ժամանակ ծախսել ու ներկա գտնվել նիս­տերին: Իսկ գաղտնիք չէ, որ սկզբնական շրջանում խմբակցության գրեթե բոլոր նիստերին պատգամավորներն ամբողջ կազմով էին ներկա լինում: Հիմա, փաստո­րեն, իրավիճակ է փոխվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am