ՄԻԵԴ փաստաթղթերով Արթուր Սարգսյանն ուներ անբուժելի հիվանդություն, ինձ համար անակնկալ էր, երբ նա կրկին կալանավորվեց. Գևորգ Կոստանյան


Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների, նրա վերաբերյալ ՄԻԵԴ որոշումների և այլ հարցրեի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ.

-Պարո՛ն Կոստանյան, այսօր մամուլում հրապարակվեց Արթուր Սարգսյանի` Հաց բերողի հետ կապված կարևոր տեղեկատվություն, որտեղ հղումներ կային Ձեր և Արփինե Հովհաննիսյանի գործունեության վերաբերյալ: Դուք, ի վերջո, ի՞նչ առնչություն եք ունեցել այս գործին:

-Այո, իհարկե առնչություն ունեցել եմ, բայց ոչ որպես գլխավոր դատախազ, քանի որ, եթե չեմ սխալվում, ես Արթուր Սարգսյանի կալանավորման հաջորդ օրը հրաժարական եմ տվել: Առնչություն ունեցել եմ որպես ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ: 2016թ. դեկտեմբերին Արթուր Սարգսյանի փաստաբանը, թե փաստաբանները, չեմ հիշում, դիմել են ՄԻԵԴ` խնդրելով Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառել ՄԻԵԴ 39-րդ հոդվածով սահմանված Կանոնը: Հստակ ամսաթվեր հիմա չեմ հիշի, քանի որ փաստաթղթերն այս պահին ձեռքիս տակ չեն, բայց, ընդհանուր առմամբ, հետևյալն էր.

ՄԻԵԴ–ից ինձ՝ որպես Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի, ուղարկվել են Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ինձ մոտ ձևավորվել էր մոտեցում, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է ծանր անբուժելի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ: Անմիջապես փաթեթը ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով կատարել համապատասխան ուսումնասիրություն` եզրակացության հանգելու և ՄԻԵԴ-ին համապատասխան դիրքորոշում հայտնելու համար: Արփինե Հովհաննիսյանը համապատասխան ուսումնասիրությունը կատարելուց մի քանի օր հետո զանգահարեց և հայտնեց իր միանշանակ դիրքորոշումը, ըստ որի Արթուր Սարգսյանի մոտ իրականում առկա է համապատասխան հիվանդությունը: Այսինքն՝ մեր կարծիքները ամբողջությամբ համընկնում էին: ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունը իր դիրքորոշումը պետք է ներկայացներ, եթե չեմ սխալվում, մինչև հունվարի 5-10-ը, սակայն, անկեղծ ասած, մենք հնարավորինս արագացնում էինք պրոցեսը, որպեսզի այնպես անենք, որ Արթուր Սարգսյանը ժամ առաջ ազատ արձակվի, քանի որ ՄԻԵԴ-ից ստացված փաստաթղթերից ակնհայտ էր, որ Արթուր Սարգսյանն ունի անբուժելի հիվանդություն: Արփինեն հաջորդ օրը հայտնեց, որ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետ և հայտնել Եվրոպական դատարանից ստացված հարցադրումներն ու հիմնավորումները:

Հաջորդ օրը, վստահաբար, հիշում եմ՝ դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվելուց հետո ես՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, գրություն ուղարկեցի ՄԻԵԴ առ այն, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, և նա գտնվում է ազատության մեջ:

-Բայց դրանից հետո կրկին դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց:

-Այո, եթե չեմ սխալվում, Արթուր Սարգսյանի ազատ արձակվելու նույն օրը` դեկտեմբերի 30-ին, որոշում էր կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Արթուր Սարգսյանին ազատ արձակելուց կարծեմ մեկ ամիս հետո ստացվեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը նախատեսված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Այսինքն՝ իմ ու Արփինե Հովհաննիսյանի դիրքորոշումը հաստատվեց նաև փորձագետի եզրակացությամբ, առ այն, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է խրոնիկ ծանր հիվանդություն, ինչը անհամատեղելի է կալանավորման հետ:

Սակայն, անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր, քանի որ ՀՀ քր.դատ.օր-ի 251-րդ հոդվածի համաձայն կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի, երրորդ հիմք էլ կար, այս պահին չեմ հիշում:

-Բայց կրկնակի փորձաքննություն բազմաթիվ դեպքերում է նշանակվել, նշում եք, որ այդ որոշումն անսպասելի էր, ինչո՞ւ:

-Անսպասելին այն էր, թե մեկ օրվա ընթացքում այդ ի՞նչ հիմքեր են առաջ եկել, որ հրատապ նշանակվել է կրկնակի փորձաքննություն, և ո՞րն էր դրա անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով, որ հիվանդության առկայության կամ բացակայության հարցը հատուկ բժշկական մասնագիտական գիտելիքներ պահանջող ոլորտ, է և սովորաբար կրկնակի փորձաքննություն նշանակվում է, այն դեպքում, երբ սկզբնական փորձաքննության արդյունքներից հետո, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո վերջինս հայտնում է տվյալ եզրակացության վերաբերյալ հատուկ այնպիսի մասնագիտական բնույթի կասկածներ, որոնք փարատելու համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել կրկնակի փորձաքննություն:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 659 անգամ
Լրահոս
Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am