Հասանովն առաջնագծում
Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Ադրբեջան-Արցախ շփման գիծ այցելությունից հետո իրադրությունը կրկին սրվել է: Այս մասին գրում է aniarc.am-ը: Հակառակորդը ուժգին հրետակոծության ենթարկել առաջնագիծը և խաղաղ բնակավայրերը Մարտակերտի շրջանի ուղղությամբ: Արցախի Պաշտպանության բանակի կայքը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Արցախյան առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ձեռնարկել են պատժիչ գործողություններ` հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հայկական կողմը հրետակոծության է ենթարկել Թերթերի շրջանի բնակավայրերը: Հայկական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Արցախյան ուժերը հակառակորդից ազատագրել են Թալիշ գյուղի վրա կախված և Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում գրավված բարձունքներից մեկը:
