ՀԱԿ-ականներն ակտիվ լոբբինգ են անում և փափագում են լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին

««Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ շուրջ ընթացող գործընթացները իշխանությունների համար իսկական գլխացավանք են դարձել, քանի որ Հրայր Թովմասյանից ու ՍԴ ներկայիս կազմից ազատվելը նրանց համար կենաց-մահու խնդիր է։ Ներկայումս իշխանության այն ներկայացուցիչները, որոնք կողմ էին ՍԴ թնջուկի լուծման այն ճանապարհին, որը ԱԺ կողմից ներկայացվեց Սահմանադրական դատարան, ներկայումս կանգնել են փաստի առաջ և չեն կարողանում «շեֆության» առաջ հստակ արդարացումներ գտնել։


Բնականաբար, խիստ նեղված է իրեն ՍԴ նախագահ պատկերացնող Վահե Գրիգորյանը, որը իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ գրեթե անսքող կերպով դժգոհություն հայտնեց խորհրդարանական մեծամասնությունից, իսկ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, ըստ մեր տեղեկությունների, «մուննաթ» է եկել, թե՝ «ձեզ հազար անգամ ասացի՝ ինչ պետք է անել, դուք նորից ձերը պնդեցիք»։

Նշենք, որ Գրիգորյանի առաջարկած տարբերակով՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին՝ ՍԴ-ի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով իշխանությունների կամակատար ՍԴ կազմավորելու գործընթացը:


Ըստ Գրիգորյանի «տեսության», պետք է արձանագրել, որ 2015 թ. Սահմանադրությամբ 2018 թ. ապրիլից հետո կա դատավորի 7 թափուր տեղ (խոսքը դարձյալ դատավոր-անդամ բառախաղի մասին է)։

Ու որքան էլ իրավաբանների գերակշիռ մեծամասնությունը (այդ թվում, ի դեպ, իշխանության մեջ) վստահ է, որ սա իրավաբանության հետ կապ չունեցող, բացարձակ անօրինական մոտեցում է, այդուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս այն դարձյալ քննարկման փուլում է, ընդ որում՝որպես քննարկվող տարբերակներից ամենաանցավը:

Ի դեպ, այս տարբերակին հակված են հատկապես ՀԱԿ-ականները, որոնք ակտիվ լոբբինգ են իրականացնում և փափագում են վերջապես լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 937 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am