Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

«168 ժամ» թերթը գրում է.««Հետք» էլեկտրոնային պարբերականի կատարած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը: Ըստ տեղեկատվության, նախարարների աշխատավարձերը կրկնապատկվել են՝ հասնելով 1,5 մլն դրամի, իսկ փոխնախարարների աշխատավարձը 562 հազար 160 դրամից դարձել է 1 միլիոն 60 հազար դրամ։ Նախարարությունների գլխավոր քարտուղարի աշխատավարձը 595 հազար 260 դրամից դարձել է 870 հազար դրամ։


Լրատվամիջոցը գրավոր դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։ Վարչապետ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը «Հետքին» պատասխանել է.

«Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Ձեր կողմից նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է»։


Որքա՞ն է կազմում այս որոշման արդյունքում պետական բյուջեի հավելյալ ծախսը, չի հրապարակվում, ինչպես նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման բուն որոշումը: Խնդիրը, սակայն, նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի ավելացումը չէ, ինչը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից կարելի է անգամ ողջունելի ու դրական համարել:

Խնդիրն այն գործելաոճն է, որով գործում է կառավարությունը՝ գաղտնի: Այն կառավարությունը, որի ղեկավարն ամեն առիթով հղում է անում իր իշխանության ժողովրդական բնույթին, ժողովրդի իշխանությանը: «…Հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է՝ որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և միակ իշխանությունը»,- իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում դեռ անցյալ տարի գոչում էր Փաշինյանը։

Փաշինյանի որոշման գաղտնիությունը, թերևս, պայմանավորված է մեկ այլ արատով, որով տառապում է գործող իշխանությունը՝ պոպուլիզմ: Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ համարձակություն չունի ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու հարցում, ու նա այնքան է կախված հանրային կարծիքից, որ իր վարկանիշը պահպանելու համար դիմում է նման օրինախախտումների: Բանն այն է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանվում է օրենքով, և հենց օրենքով էլ պետք է այնտեղ փոփոխություն կատարվի: Բայց Նիկոլ Փաշինյանն այս որոշումը գաղտնի է պահել՝ քաջ գիտակցելով, որ հասարակությունը բացասաբար է ընդունելու այն, հատկապես, երբ թվով 38.000 մանկավարժների աշխատավարձն ընդամենը 10 տոկոսով էր բարձրացել, իսկ նախարարներինը՝ կրկնակի:

Ի դեպ, թեև իշխանություններն օր ու գիշեր թմբկահարում են, իրենք իրենց գովազդում, թե՝ տեսեք, ուսուցիչների աշխատավարձ ենք բարձրացրել, հանուն ճշմարտության՝ պետք է ասել, որ աշխատավարձի 10 տոկոսով բարձրացումը, ըստ մասնագետների, ազդելու է ընդամենը 10-15.000 ուսուցչի կյանքի որակի վրա. 25-30.000 դրամ ստացող ուսուցչի համար 2-3000 դրամով բարձրացումը որևէ դեպքում էական չի կարող լինել։ Այն էլ այն դեպքում, երբ Հայաստանում կյանքը զգալիորեն թանկացել է։

Իսկ ընդհանրապես, գաղտնիությունը ժամանակի հետ դառնում է այս կառավարության հիմնական գործելաոճը՝ գաղտնի որոշմամբ կառավարական առանձնատուն է վերանորոգվում, գաղտնի որոշմամբ բյուջետային այլ վերաբաշխումներ են կատարվում, իրենց սպասարկող թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, առանց մրցույթի հայտարարման՝ որոշումներ են կայացնում և բյուջեի գումարներով իրենց հետ փոխկապակցված անձանց ընկերությունների միջոցով համերգներ, միջոցառումներ են կազմակերպում, ցուցապաստառներ տպագրում… հանրային փողը գնալով ծախսվում է գաղտնի ճանապարհով: Դա, բնականաբար, որևէ աղերս չունի ժողովրդավարության, թափանցիկության ու հաշվետվողականության հետ, ինչը վկայում է, որ Փաշինյանի իշխանությունը գնալով ավտորիտարիզմին բնորոշ հատկանիշներ է ձեռք բերում: Թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 1086 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am