Ավինյանը թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին

Ես Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ խոսել եմ մինչեւ հրաժարականի դիմումը հրապարակելը, նա ներկայացրել է իր տեսակետները, իր ունեցած խնդիրները նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որը հանդիսանում է իմ խորհրդականը, նաեւ ներկա Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Նա ներկայացրել է իր խնդիրները նախկին քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որն իմ օգնականն է, և ներկա քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, դա նույնն է, որ առողջապահության նախարարը հրաժարական տա, քանի որ չի համաձայնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն շատ հստակ գործառույթներ ունի: «Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալել, ենթադրում եմ, որ պարոն Պետրոսյանն, այս հարցից է նաև հիասթափված»,- ասաց նա:

Ավինյանը նաեւ նշեց՝ «իսկ թայֆայաբազության եւ կոռումպացվածության մասին իր հայտարարությունների մասով կխնդրեմ հենց պարոն Պետրոսյանից պարզաբանում ստանալ, որովհետեւ սա ինձ համար էլ էր նորություն»։

Դիտարկմանը, որ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մեջ կար նաեւ իր անունը, Տիգրան Ավինյանն ասաց․ «Հայտարարության մեջ իմ անունը շրջանառվում է այն կոնտեքստում, որ նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն իմ խորհրդականն է, իսկ պարոն Պետրոսյանի դիտարկումը, թե հետընթաց կա այդ ոլորտում, կարծում եմ, որ նա, չլինելով Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար, դժվար ծանոթ լինի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին։ Դժվար թե հարակից ոլորտ ղեկավարելով կարող ես բոլոր խնդիրներին ծանո թլինել, այդպես չէ»։

դիտվել է 850 անգամ
Լրահոս
Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am